Ադրբեջանը կրակել է Գեղարքունիքի ուղղությամբ - Mediamax.am

1818 դիտում

Ադրբեջանը կրակել է Գեղարքունիքի ուղղությամբ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարը:

«Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի մարզի Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին