Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի սահմանի իրավիճակը գնահատելու համար - Mediamax.am

1814 դիտում

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի սահմանի իրավիճակը գնահատելու համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Սեբաստիեն Լեկորնուն եւ Սուրեն Պապիկյանը քննարկել են իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին:

Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սեբաստիեն Լեկորնուն:

 

«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր: Ես հայտարարել եմ, որ ֆրանսիական պատվիրակություն կուղեւորվի Հայաստան` իրավիճակը գնահատելու համար»,- գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին