Ջերմուկի մատույցներին մոտեցած ադրբեջանցիները շրջափակման մեջ են - Mediamax.am

7040 դիտում

Ջերմուկի մատույցներին մոտեցած ադրբեջանցիները շրջափակման մեջ են


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր ասել է, որ հակառակորդը Ջերմուկի մատույցներ հասել է ոչ թե ամբողջ ճակատով, այլ՝ միայն մեկ խմբով, որը կտրված է հիմնական ստորաբաժանումից։

«Խումբը շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից։ Մարտավարական իրադրությունը կայուն է եւ մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը կհեռանա։ Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, այժմ էլ չկա, նրանք չեն կարողանում ջուր եւ սնունդ բերել, եւ կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների վրա»,- ասել է գեներալը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին