ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը մեկնարկել է աշխատանքը - Mediamax.am

3440 դիտում

ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը մեկնարկել է աշխատանքը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 15-ի երեկոյան մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Անատոլի Սիդորովի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի եւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն եւ ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:

 

Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում եւ մարտական գործողությունների շրջաններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին