Պապիկյանը՝ Շոյգուին. Բարձր ենք գնահատում Կովկասում ՌԴ ներկայությունը - Mediamax.am

2802 դիտում

Պապիկյանը՝ Շոյգուին. Բարձր ենք գնահատում Կովկասում ՌԴ ներկայությունը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցության հարցեր:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը տարեսկզբից երկրորդն է, ինչը ցույց է տալիս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային փոխազդեցության բարձր մակարդակը:

 

«Այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության դերը»,- ասել է Պապիկյանը:

 

«Քննարկելու շատ հարց ունենք: Իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես եւ դուք, համոզված ենք, որ հիմնական կայունացնող գործոնը շփման ամբողջ գծի վրա հրադադարի պահպանումն է»,- ասել է Սերգեյ Շոյգուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին