Փաշինյանը «հստակ պատկերացնում է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ» - Mediamax.am

1836 դիտում

Փաշինյանը «հստակ պատկերացնում է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «քաղաքական կարեւոր որոշում» է կայացրել՝ Սուրեն Պապիկյանին նշանակելով պաշտպանության նախարարի պաշտոնում:

Վարչապետն այսօր Պաշտպանության նախարարության աշխատակազմին եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Սուրեն Պապիկյանին:

 

«Հարգելի գեներալներ եւ սպաներ, մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, եւ մենք իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի շահերին համապատասխան: Երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տեւական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- նշել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին