Նոյեմբերին Ռուսաստանում կբացվի հարվածային ԱԹՍ-ների առաջին գործարանը - Mediamax.am

762 դիտում

Նոյեմբերին Ռուսաստանում կբացվի հարվածային ԱԹՍ-ների առաջին գործարանը


Լուսանկարը` http://roe.ru/


Երեւան: Մեդիամաքս: «Կրոնշտադտ» ընկերությունը Դուբնա քաղաքում սկսել է «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության առաջին գործարանի շինարարությունը:

Ընկերությունը հայտնել է, որ գործարանը կկառուցվի «ռեկորդային կարճ ժամկետներում»:

 

Նախագծի ներդրումները կկազմեն ավելի քան 4 միլիարդ ռուբլի, գործարանը մշտական աշխատանքով կապահովի ավելի քան 1,5 հազար մարդու:

 

Ռուսաստանն օգտագործել է «Օրիոն» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերը Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին