ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սիրիայում տիրող իրավիճակով, ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարի օգնականը - Mediamax.am

4746 դիտում

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սիրիայում տիրող իրավիճակով, ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարի օգնականը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզը

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզն այսօր ասել է, որ Դաշինքն անհանգստացած է նրանով, թե ինչպես է իր ժողովրդի հանդեպ բռնություններ իրականացնելով՝ Սիրիայի կառավարությունը կասեցնում երկրում անկարգությունները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Դիրիոզն այդ մասին ասել է` պատասխանելով Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կազմակերպված քննարկման մասնակիցներից մեկի հարցին:

 

Նրա խոսքով, իրավիճակը Սիրիայում սպառնում է տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը, սակայն ՆԱՏՕ-ն կարծում է, որ իրավիճակը պետք է դիտարկվի ավելի լայն համատեքստում` հաշվի առնելով ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային կազմակերպությունների դիրքորոշումը եւ աջակցությունը, ինչպես, օրինակ, Արաբական պետությունների լիգայի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին