ԱԹՍ-ների հարվածներից Հայաստանում երկու դպրոց է վնասվել - Mediamax.am

2739 դիտում

ԱԹՍ-ների հարվածներից Հայաստանում երկու դպրոց է վնասվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-երի վերջին օրերի հարվածների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։

«Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը եւ այլ աշխատակիցներ չեն տուժել»,- հայտնում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին