Երեւան: Մեդիամաքս: Այսօր պաշտպանության նախարարության զորամասերից մեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել ռուսական արտադրության Սու-30ՍՄ ինքնաթիռները:
Ռազմինֆոն գրում է, որ հետխորհրդային տարածքում բացի Ռուսաստանից, Սու–30ՍՄ կործանիչներով զինված են Բելառուսն ու Ղազախստանը։
Մեդիամաքսը նշում է, որ 2019թ. փետրվարին «Կոմերսանտ» թերթը մեկնաբանել էր պայմանագրի ստորագրումը, որով 2020-ին Հայաստանը Ռուսաստանից պետք է գներ 4 բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներ:
«ՀԱՊԿ դաշնակցի հետ գործարքի իրականացման համար ռուսական կողմը ոչ միայն վարկ է հատկացրել, այլեւ վաճառել է ինքնաթիռները ոչ թե արտահանման, այլ ներքին ռուսաստանյան գներով: 10 տարվա մեջ առաջին անգամ ՀՀ ռազմաօդային ուժերը ձեռք են բերում ոչ թե օգտագործված, այլ նոր ավիատեխնիկա»,- գրում էր թերթը:
Պայմանագրով նախատեսվում է նաեւ հայ օդաչուների ուսումնառությունը ՌԴ ռազմական հաստատություններում:
«Սպառազինության արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը կարծում է, որ Հայաստանի կողմից ժամանակակից ինքնաթիռների ձեռքբերումը «լուրջ քայլ է, որը կարող է զգալիորեն բարձրացնել երկրի օդային ուժերի մարտունակությունը»:
Նրա խոսքով՝ պետք է սպասել Բաքվի բացասական արձագանքին, քանի որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չունեն նման առաջադեմ ավիատեխնիկա, այլ միայն Ուկրաինայում արդիականացված ՄԻԳ-29 կործանիչներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: