Մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժությունը - Mediamax.am

3697 դիտում

Մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժությունը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը:

Առավոտյան ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանական ռազմական դրություն հայտարարելու մասին, ըստ որի՝ զինված ուժերի կառավարման մարմինները եւ զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի՝ համապատասխան սահմանափակումներով:

 

ԶՈՒ ԳՇ պետի ենթակայության տակ են անցնել ՀՀ ոստիկանության եւ սահմանապահ զորքերը, որոնք պատրաստ են կատարելու առաջադրվող խնդիրները:

 

ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող ուժերն ու միջոցները, որոնք բավարարում են առաջադրված խնդիրների կատարմանը, շարունակում են մարտական հերթապահության (պետական սահմանի պահպանության) իրականացումը, միաժամանակ ապահովում են զորքերի վերախմբավորման կատարումը եւ պաշտպանության անցնելը:

 

ՀՀ բոլոր զինվորական կոմիսարիատները պատրաստ են լրիվ ծավալով զորքերի լրահամալրում եւ զորահամալրում իրականացնելուն եւ արդեն իսկ կատարում են համապատասխան աշխատանքներ:

 

Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին