Փաշինյանն այցելել է ռուսաստանյան ռազմաբազա - Mediamax.am

5430 դիտում

Փաշինյանն այցելել է ռուսաստանյան ռազմաբազա



Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գյումրիի ռուսաստանյան 102-րդ ռազմաբազա:

«Պատվիրակությունը ծանոթացել է «Մեծ ամրոց» ռազմական ճամբարում զինծառայողների կյանքի եւ առօրյայի հետ, այցելել է այնտեղ գտնվող «Պատվո բլուր» եւ «Ռազմական փառք» հուշահամալիրները, զորամասի թանգարանն ու Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցին: 

 

Հրամանատարությունը ծանոթացրել է ՀՀ կառավարության պատվիրակությանը զորամիավորման ստեղծման պատմությանը, կառուցվածքին, ժամանակակից սպառազինությանը եւ ռազմական տեխնիկային»,- ասվում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի տարածած մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին