Երեւան: Մեդիամաքս: Աֆղանստանում Resolute Support առաքելությանը մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը ավելացնելու անհրաժեշտություն չկա:
Այդ մասին այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:
Ներկայում Հայաստանը Աֆղանստանում ներկայացված է 121-հոգանոց զորախմբով:
Պատասխանելով այն հարցին, թե հայ խաղաղապահները որքա՞ն կմնան Աֆղանստանում, Լեւոն Այվազյանն ասել է.
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Աֆղանստանում կմնանք այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»:
Լեւոն Այվազյանը նաեւ նշել է, որ Հայաստանի Խաղաղապահ բրիգադը մշտապես ավելացնում է ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների հետ իր փոխգործունակության (interoperability) մակարդակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: