ՀՀ-ն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի մի շարք անդամներից շատ խաղաղապահներ ունի - Mediamax.am

exclusive
8772 դիտում

ՀՀ-ն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի մի շարք անդամներից շատ խաղաղապահներ ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աֆղանստանում Resolute Support առաքելությանը մասնակցող հետխորհրդային պետությունների շարքում Հայաստանը խաղաղապահների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում:

Նույն ցուցանիշը գրանցվել էր նաեւ նախորդ տարի:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Resolute Support առաքելության մասնակից 39 երկրների խաղաղապահների թվաքանակի մասին տվյալները բերված են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցում

 

Հայաստանը 39 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը եւ Աֆղանստանում ներկայացված է 121-հոգանոց զորախմբով: Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն այս ցուցանիշով զիջում է միայն ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Վրաստանին, որն Աֆղանստանում 872 զինվորական ունի:  

 

Ավելին, իր զորախմբի մեծությամբ Հայաստանն առաջ է անցնում ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններից, ինչպիսիք են Խորվաթիան, Հունգարիան, Բելգիան, Բուլղարիան, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ այլն: 

 

Ստորեւ ներկայացված են այն 39 երկրները, որոնք մասնակցում են Resolute Support առաքելությանը, եւ նրանց խաղաղապահների թիվը. 

 

1. ԱՄՆ՝ 6941

2. Իտալիա՝ 1037

3. Գերմանիա՝ 980

4. Վրաստան՝ 872

5. Թուրքիա՝ 659

6. Ռումինիա՝ 587

7. Մեծ Բրիտանիա՝ 500

8. Ավստրալիա՝ 270

9. Չեխիա՝ 223

10. Լեհաստան՝ 198

11. Հայաստան՝ 121

12. Մոնղոլիա՝ 120

13. Նիդեռլանդներ՝ 100

14. Ադրբեջան՝ 94

15. Դանիա՝  97

16. Խորվաթիա՝ 95

17. Բուլղարիա՝ 92

18. Հունգարիա՝ 90

19. Ալբանիա՝ 83

20. Բելգիա՝ 62

21. Բոսնիա և Հերցեգովինա՝ 55

22. Նորվեգիա՝ 42

23. Սլովակիա՝ 38

24. Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն՝ 39

25. Ֆինլանդիա՝ 29

26. Շվեդիա՝ 25

27. Լատվիա՝ 22

28. Լիտվա՝ 21

29. Մոնտենեգրո՝ 18

30. Նոր Զելանդիա՝ 10

31. Պորտուգալիա՝ 10

32. Ուկրաինա՝ 10

33. Ավստրիա՝ 12

34. Իսպանիա՝ 8

35. Սլովենիա՝ 7

36. Էստոնիա՝ 4

37. Հունաստան՝ 4

38. Իսլանդիա՝ 2

39. Լյուքսեմբուրգ՝ 1: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին