ՌԴ Ցամաքային զորքերի հրամանատարը այցելում է Հայաստանի ռազմակայանի ստորաբաժանումները - Mediamax.am

10310 դիտում

ՌԴ Ցամաքային զորքերի հրամանատարը այցելում է Հայաստանի ռազմակայանի ստորաբաժանումները


ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը:
ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը:

Լուսանկարը` http://rodoslav.files.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում է գտնվում ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով «Կրասնայա զվեզդա» թերթը, այցի ընթացքում Ալեքսանդր Պոստնիկովն այցելում Երեւանում եւ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զորամասերն ու ստորաբաժանումները: Նա վերահսկում է կազմակերպչական եւ աշխատակազմային միջոցառումների, ինչպես նաեւ զինվորական ավաններում ռազմակայանի զորամասերի եւ ստորաբաժանումների տեղակայման կարգի օպտիմալացման ընթացքը:

 

«ՌԴ ռազմակայանի առկայությունը Հայաստանում մշտապես պայմանավորված է եղել երկու երկրների ռազմաքաղաքական շահերով: Իսկ 2010թ. ամռանը ստորագրված ՌԴ ռազմակայանի ՀՀ տարածքում կայանման ժամկետի երկարաձգման պայմանագրի համաձայն, 102-րդ բազան ստանձնեց նաեւ ՀՀ անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելու խնդիրը: Այսպիսով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի տարրերից է, ինչն արծարծված է ՀՀ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում /ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն, Ռազմական Դոկտրին/», - ավելի վաղ այս տարի Մեդիամաքս-ին ասել էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին