Արտակ Դավթյանը զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետն է - Mediamax.am

15593 դիտում

Արտակ Դավթյանը զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետն է


Արտակ Դավթյանը
Արտակ Դավթյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:

 

Արտակ Դավթյանը ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

 

Արցախյան պատերազմի մասնակից է:

 

1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

 

2007-2009 թթ. եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

 

2009 թվականի հունվարի 31-ին նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

 

2017 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին