Ռազմական ոստիկանությունում ստեղծվել է խաղաղապահ դասակ - Mediamax.am

18516 դիտում

Ռազմական ոստիկանությունում ստեղծվել է խաղաղապահ դասակ


Լուսանկարը` http://www.hayzinvor.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ:

Այն ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի խաղաղապահ առաքելություններին:

 

Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության եւ պարետային ծառայության խմբերից:

 

Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով հայտարարվել է մրցույթ:

 

Առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու եւ ավել օտար լեզուների տիրապետող եւ պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչեւ 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:

 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (հասցե` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պող., 18/10 շենք):

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (010) 42-94-93 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին