Երեւան: Մեդիամաքս: «Ալագյազ» բարձրադիր զորավարժարանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները անցել են մարտավարական վարժանքների հիմնական փուլին:
Մոտոհրաձգային, տանկային, հրետանային ու հատուկ ստորաբաժանումները համագործակցում են պայմանական հակառակորդի գրոհների ետ մղման նպատակով, հայտնում է ռազմակայանի մամուլի ծառայությունը:
Բանակային ավիացիայի օդաչուները Ռոստովի ռազմական օդանավակայանից վերադիրքավորվելուց հետո «Ալագյազ» զորավարժարանում պայմանական հրթիռային հարվածներ կհասցնեն եւ ավիացիոն ռումբեր կնետեն պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների վրա:
Պաշտպանական մարտերին գիշերային ժամերին հետեւելու են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հաշվարկները, որոնք լուսանկարներն ու տեսանյութերը իրական ժամանակում փոխանցելու են վարժանքների ղեկավարին:
Մարտավարական վարժանքները անցկացվում են Հայաստանում «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրադիր զորավարժարաններում եւ կտեւեն մինչեւ հուլիսի 16-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: