ՀՀ են ժամանել Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումները - Mediamax.am

7487 դիտում

ՀՀ են ժամանել Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հարավային ռազմական օկրուգի ՌԴ ռազմաբազայում ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախօրեին մշակութաժամանցային միջոցառումներ են անցկացվում Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ ստորաբաժանման համար:

Նախօրեին կայացել էր Սամարայի շրջանից ժամանած զորքերի վերադիրքավորումը հայաստանյան ՌԴ միավորմանը: Զինծառայողները ծանոթացել էին արտասահմանում բարձրադիր լեռնային պայմաններում ծառայությունը իրականացնող զինվորների կյանքին ու կենցաղին, ինչպես նաեւ իրենց սպառազինությանը եւ ռազմական տեխնիկային:

 

«Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը տեղի է ունենալու Հայաստանում՝ «Բաղրամյան» զորավարժարանում, սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Ռուսաստանը ներկայացնելու է շուրջ 100 զինծառայող, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի 10 միավոր: Գործնական գործողությունների ընթացքում կատարվելու են ուսումնամարտական խնդիրներ՝ կապված բանակցությունների անցկացման, դիտակետերում պարեկային եւ վերահսկողական-անցագրային ծառայությունների իրականացման, ինչպես նաեւ անօրինական զինված ձեւավորումների չեզոքացման հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին