Երեւան: Մեդիամաքս: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը 2016թ. գարնանից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով:
Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի իր աղբյուրը:
«Ժամկետային զինծառայողների վերջին խումբը 102-րդ ռազմակայանը կլքի 2016թ. գարնանը»,- նշել է «Ինտերֆաքս»-ի զրուցակիցը:
ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ասել է, թե այս փոփոխության մասին որոշումն ընդունվել էր դեռ անցած տարի եւ կապված չէ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: