Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուին ասել է, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները հետաքրքրված են տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը` մեկնաբանելով Նյու Յորքում կայացած ԱՄՆ եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հուլիսին Թուրքիա կատարած այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդես էր եկել Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օգտին: Այցի ընթացքում
ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ էր ունեցել Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ, եւ բոլոր հանդիպումներին Քլինթոնը անդրադարձել էր Հայաստանի հետ հարաբերությունների թեմային:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: