Գրքերի տաղավար` Յուսի Ադլեր-Օլսեն, Հովհաննես Շիրազ, Սամվել Հովհաննիսյան, Սամվել Դիլանյան եւ ուրիշներ - Mediamax.am

exclusive
3300 դիտում

Գրքերի տաղավար` Յուսի Ադլեր-Օլսեն, Հովհաննես Շիրազ, Սամվել Հովհաննիսյան, Սամվել Դիլանյան եւ ուրիշներ

Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած գրքերը:

Լուսանկարը`


Յուսի Ադլեր-Օլսեն

Թարգմանությունը`Ալեքսանդր Աղաբեկյանի

 

Հրատարակչությունը`Գիտանք

 

Հրատարակչության լեզուն`հայերեն

Ծավալը`400 էջ

Չափը`115 X 165

Կազմը`փափուկ

Տպագրությունը`օֆսեթ

Գինը`2400-2700 դրամ

Որտեղ գնել` Բուկինիստ, Նոյյան Տապան, Նաիրի, Զանգակ եւ Արտբրիջ գրախանութներում

 

 

Կինը վանդակում քրեավեպը առաջիններից է Եվրոպայի երկրների բեսթսելերների ցուցակում: 2011թ. գիրքը ԱՄՆ-ում արժանացել է The New York Times Bestseller կոչմանը: Հեղինակը ստացել է դետեկտիվ գրողներին շնորհվող Սկանդինավիայի գրեթե բոլոր գրական մրցանակները` ներառյալ Glass Key Award եւ Golden Laureals մրցանակները: Ինչպես եւ Ստիգ Լարսենը, Հենրի Մանկելը եւ Յո Նեսբոն, Յուսի Ադլեր-Օլսենը XXI դարի դետեկտիվի լավագույն գրողներից է:

 

Բանաստեղծություններ եւ պոեմներ

Հովհաննես Շիրազ

Հրատարակչությունը`Անտարես

 

Ծավալը`196 էջ

Չափը`130x240

Կազմը` կոշտ

Տպագրությունը`օֆսեթ

Որտեղ գնել` Հայ Գիրք գրախանութների ցանցում

 

 

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի այս հատընտիրը ներառում է նրա լավագույն բանաստեղծությունները եւ «Անքավելի մեղքը», «Բիբլիական» պոեմները:

 

«Հայոց սրբազան լեռները»

Սամվել Դիլանյան

 

Հրատարակչությունը`Էդիթ Պրինտ

 

Ծավալը`232 էջ

Չափը`21 x 30

Կազմը` կոշտ

Տպագրությունը` գունավոր

Գինը`8000 դրամ

Որտեղ գնել` Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

Գիրքը ներկայացնում է Հայկական բարձրավանդակի նշանավոր այն լեռնագագաթները, որոնք կարեւոր դեր են ստանձնել հայ ժողովրդի հեթանոսական եւ քրիստոնեական հավատալիքների ու ծեսերի, պաշտամունքային ավանդույթների ձեւավորման համակարգում: Հայրենի բնաշխարհին, նրա ֆիզիկաաշխարհագրական պայմաններին, հայ ժողովրդի պատմության ազգային-ազատագրական առանձին դրվագներին նվիրված էջերն ունեն ճանաչողական բնույթ եւ մեկ անգամ եւս հրամցնում են մարդկային քաղաքակրթության ու մշակույթի հնագույն օրրանի՝ Հայկական լեռնաշխարհի մասին գիտական պատկերացումները:

 

«Վերադարձող գնացքներ, ժամանակակից պատմվածքներ»

Կազմող՝ Հովիկ Վարդումյան

 

Հրատարակչությունը`Էդիթ Պրինտ

 

Ծավալը`176էջ

Չափը`14.5 x 20 

Կազմը` փափուկ

Տպագրությունը` սեւ-սպիտակ

Գինը`1450 դրամ

Որտեղ գնել` Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

Գրքի պատմվածքները ժամանակակից 14 գրողների գործերն են:

 

«Զուգահեռ ընթերցումներ»

Հայկ Համբարձումյան

 

Հրատարակչությունը`Անտարես

 

Ծավալը`260 էջ

Չափը`60x84-1/16

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Գինը`1450 դրամ

Որտեղ գնել` Հայ Գիրք գրախանութների ցանցում

 

 

Գրքում հավաքված են հեղինակի տարբեր տարիների գրական մամուլում հրապարակված ուսումնասիրություններն ու հոդվածները`նվիրված գրականության տարբեր շրջափուլերին ու խնդիրներին:

 

«Կախարդական Այբուբեն. Խոսող գիրք»

Սամվել Հովհաննիսյան

 

Հրատարակչությունը` Բյուրոկրատ

 

Ծավալը`14 էջ

Չափը`26x30

Կազմը` կոշտ

Տպագրությունը` գունավոր

Գինը`12.000 դրամ

Որտեղ գնել` «Բյուրոկրատ», «Բուկինիստ», «Նոյան Տապան», «Զանգակ» գրախանութներում, «Ակումբ դե քլաբ» սրճարանում եւ այլ գրախանութներում

Հեռ. (010) 500-152

 

 

Այս խոսող այբուբենի շնորհիվ կարելի է հեշտ ու արագ սովորել կարդալ, գրել ու արտասանել հայերեն այբուբենի տառերը: Սեղմելով յուրաքանչյուր տառի համապատասխան կոճակը եւ լսելով այդ տառի հնչյունը, երեխան կսովորի արտասանել տվյալ տառը եւ բառը:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին