Գրքերի տաղավար` Էդուարդ Ավագյան, Գարեգին Լեւոնյան, Աշոտ Գրաշի - Mediamax.am

exclusive
5136 դիտում

Գրքերի տաղավար` Էդուարդ Ավագյան, Գարեգին Լեւոնյան, Աշոտ Գրաշի

Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած գրքերը:

Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:

 

ՆԱՐԵԿ

Գրաբար բնագրի հանդիպադրությամբ արդի հայերենի փոխադրությունը՝ Աշոտ Պետրոսյանի

 

Հրատարակչությունը` ՎՄՎ-ՊՐԻՆՏ

 

Ծավալը`640 էջ

Չափը`17,5x25

Կազմը` կոշտ  4x4, լամինացված, ոսկեփայլ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

«Мозаика Еревана»

Эдуард Авакян

Թարգմանությունը հայերենից`Սվետլանա Ավագյան-Դոբրովոլսկայայի

 

Հրատարակչությունը` ՎՄՎ-ՊՐԻՆՏ

 

Հրատարակության լեզուն`ռուսերեն

Ծավալը`332 էջ

Չափը`14,5x20

Կազմը` փափուկ 4x4, լամինացված

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

Էդուարդ Ավագյանի  «Երեւանյան խճանկար » գրքում ամփոփված են Երեւանի մասին նրա պատմվածքներն ու էսսեները, որոնք նախկինում հրատարակված են եղել «Երեւանի այրերն ու հայրերը» եւ «Երեւանյան խճանկար» գրքերում: Հեղինակը խորությամբ ուսումնասիրել է Երեւանի պատմության բազմաթիվ  էջեր եւ բոլոր այն գործիչների կյանքը, որոնք ստեղծել  են մայրաքաղաքի կերպարը`անվերապահորեն ծառայելով նրան:

 

«Հայ գիրքը եւ տպագրության արվեստը»

Գարեգին Լեւոնյան

 

Հրատարակչությունը` Հայաստան

 

Ծավալը`264 էջ

Չափը`60X84 1/16

Կազմը` փափուկ

Գինը`800 դրամ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Հայաստան հրատարակչությունում(Հեռ` 010 52 85 20 )

 

 

Հայ գիրքը եւ տպագրության արվեստը: Պատմական տեսություն սկզբից մինչեւ 20-րդ դարը:

 

“Дело No…”

Карине Халатова

 

Հրատարակչությունը` Հայաստան

 

Հրատարակության լեզուն`ռուսերեն

Ծավալը`190  էջ

Չափը`60X84 1/16

Կազմը` փափուկ

Գինը` 1500 դրամ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Հայաստան հրատարակչությունում(Հեռ` 010 52 85 20 )

 

 

Այս «Կարմիր գիրքը» ստալինյան դարաշրջանի մի խումբ անմեղ զոհերի` դաժանաբար խորտակված կյանքերի մարմնավորումն է: Գիրքը քաղաքական ճնշումների ենթարկված հայ գրողների կյանքի վերջին տարիների ժառանգության ուսումնասիրությունն է: Աշխատանքը գրված է պահպանված նամակների ու արխիվային փաստաթղթերի, վկաների ցուցմունքների եւ հուշագրությունների, ստալինյան ժամանակաշրջանի մասին հայ գրողների աշխատությունների հիման  վրա:

 

«Արի գնանք Ղարաբաղ»

Աշոտ Գրաշի

Կազմող`Վանիկ Սանթրյան

 

Հրատարակչությունը` ՎՄՎ-ՊՐԻՆՏ

Ծավալը`432 էջ

Չափը`12,5x17,5

Կազմը` կոշտ  4x4, լամինացված, ոսկե դաջվածքով

Տպագրությունը` օֆսեթ

Գինը`1500 դրամ

Որտեղ գնել`կազմողից (093 40 16 08)

 

 

Ժողովածուն հիմնականում ընդգրկում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանի (1934-1954թթ.) պոեզիան` հայրենասիրական, քնարական, խոհա-փիլիսոփայական ընդգրկումներով, ինչպես նաեւ այն բանաստեղծություններից մի փունջ, որոնց հիման վրա երգ են գրել մեր անվանի կոմպոզիտորները, ու մի պոետական շարք` գրողի տարբեր շրջաններից, որոնք վաղուց են նվաճել ընթերցողների ջերմ սերն ու համակրանքը:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին