Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած գրքերը:
Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:
«Հայ գրքի պատմություն»
Ռաֆայել Իշխանյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը` 536 էջ
Չափը`A5
Կազմը` կոշտ
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել`Գիրքը հիմնադրամում (010 25 44 49)
Աշխատությունը հայ գրքի պատմության քննական տեսություն է, որում հայտնի փաստերը քննված ու գնահատված են նորովի, վեր են հանված անհայտ դրվագներ, որոնք նոր լույս են սփռում հայ գրքի պատմության վրա:
«Աստված անցել է այստեղով». Պատմվածքների հավաքածու
«Կայարան» գրական ակումբ
Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ
Հրատարակչության լեզուն`անգլերեն
Ծավալը`104 էջ
Չափը`16.5 x 23.5
Կազմը` փափուկ
Տպագրությունը` սեւ սպիտակ
Գինը`1200 դրամ
Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
Հավաքածուի մեջ ներկայացված են ժամանակակից հայ գրողների պատմվածքներից: Պատմվածքների հերոսները մեր ժամանակակիցներն են, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ մտածողությամբ, ժամանակակից աշխարհում հարատեւելու իրենց փորձերի բազմազանությամբ եւ այլն՝ հավաստելով հեղինակների իրականության խորը ընկալման եւ վառ ստեղծագործական անհատականություն լինելու մասին:
Հավաքածուն կազմել եւ հրատարակության է ներկայացրել հայ արձակագիրների «Կայարան» ակումբը:
«Վերջին խոսք». Գիրք Ա
Լեւոն Ներսիսյան
Հրատարակչությունը՝Խնկո Ապեր
Ծավալը՝ 160 էջ
Կազմը`փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը`4000 դրամ
Որտեղ գնել՝ Խնկո Ապոր գրադարանում
Գիրքը ներառում է հայտնի մտավորական, համաշխարհային գրականության՝ արտահայտչականությամբ, արտիստիզմով եւ հիանալի էրուդիցիայով օժտված դասախոս Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները:
«Սասունցի Դավիթը»
Հովհաննես Թումանյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը` 60 էջ
Չափը`60x84-1/8
Կազմը` կոշտ
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել` (010 25 44 49)
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը հայկական ժողովրդական
էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Գիրքը լույս է տեսել Վարդան Զաքարյանի նկարազարդմամբ:
«Հովհաննես Այվազովսկի»
Կազմեց Նվեր Վիրաբյանը
Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ
Ծավալը` 48 էջ
Չափը`16.5 x 23.5
Կազմը`փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը`700 դրամ
Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
«Հայ արվեստի նշանավոր գործիչներ» մատենաշարի հերթական գրքույկը նվիրված է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն: Ներկայացված են նրա մանկության ու պատանեկության տարիների մանրամասներ, կյանքն ու ստեղծագործությունը, մի շարք ծովանկարների եւ այլ կտավների ու դիմանկարների վերատպություններ, «Իններորդ ալիքը» նկարի ստեղծման պատմությունը, Հովհաննես Թումանյանի «Այվազովսկու նկարի առջեւ» բանաստեղծության մտահղացման մանրամասները, վերջին հրաժեշտը հանճարեղ նկարչին եւ այլն:
«Կոմիտաս»
Կազմեց Նվեր Վիրաբյանը
Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ
Ծավալը` 48էջ
Չափը`16.5 x 23.5
Կազմը`փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը`700 դրամ
Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
«Հայ արվեստի նշանավոր գործիչներ» մատենաշարի հերթական գրքույկը նվիրված է Կոմիտասին: Ներկայացված են նրա կյանքի ողբերգական ուղին եւ ստեղծագործությունը, ժամանակակիցներից` Ավետիք Իսահակյանի, Թովմաս Հարտմանի, Շարա Տալյանի հուշերը Կոմիտասի մասին, Լեւոն Միրիջանյանի, Ցիցիլիա Բրուտյանի եւ այլոց հոդվածներ նրա անմահ ստեղծագործության ու անգնահատելի գործունեության մասին, Երվանդ Քոչարի, Եղիշե Թադեւոսյանի, Գրիգոր Խանջյանի, Հրաչյա Ռուխկյանի, Սարգիս Մուրադյանի, Ջոտտոյի գեղանկարների վերատպություններ եւ այլն:
«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: