Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:
Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:
«Երվանդ Քոչար»
Հայ արվեստի նշանավոր գործիչներ մատենաշարից
Կազմող՝ Նվեր Վիրաբյան
Հրատարակչությունը՝ էդիթ Պրինտ
Ծավալը`64 էջ
Չափը՝16.5 x 23.5
Կազմը`փափուկ
Տպագրությունը՝ գունավոր
Գինը՝ 700 դրամ
Որտեղ գնել՝ Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
«Հայ արվեստի նշանավոր գործիչներ» մատենաշարի հերթական գրքույկը նվիրված է 20-րդ դարի հայ ականավոր նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարին: Այն ներառում է նկարչի կյանքն ու ստեղծագործական ուղին, ժամանակակիցների հուշերը:
«Վահրամ Փափազյան»
Հայ արվեստի նշանավոր գործիչներ մատենաշարից
Կազմող՝ Նվեր Վիրաբյան
Հրատարակչությունը՝ էդիթ Պրինտ
Ծավալը`64 էջ
Չափը՝16.5 x 23.5
Կազմը`փափուկ
Տպագրությունը՝ գունավոր
Գինը՝ 700 դրամ
Որտեղ գնել՝ Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
«Հայ արվեստի նշանավոր գործիչներ» մատենաշարի հերթական գրքույկը նվիրված է 20-րդ դարի հայ մեծատաղանդ դերասան Վահրամ Փափազյանին: Այն ներառում է արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին,ժամանակակիցների հուշերը Փափազյանի մասին, ինչպես նաեւ նրա վերլուծությունները իր կերտած դերերի վերաբերյալ:
«Ռուբեն Սեւակ»
Իմ գրադարանը շարքից.
Կազմող՝ Ալեքսանդր Թոփչյան
Հրատարակչությունը՝ էդիթ Պրինտ
Ծավալը`124 էջ
Չափը՝14.5 x 20
Կազմը`փափուկ
Տպագրությունը՝ սեւ,սպիտակ
Գինը՝ 1500 դրամ
Որտեղ գնել՝ Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
Ռուբեն Սեւակի այս ժողովածուն ներառում է հեղինակի՝ ՀՀ հանրակրթական դպրոցի եւ բուհական ընդունելության քննությունների ծրագրերով նախատեսված ստեղծագործություններ եւ լրացուցիչ ընթերցանության նյութեր: Գիրքը հասցեագրված է ոչ միայն մեր դպրոցականներին, այլեւ աշխարհասփյուռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպես նաեւ մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրությունը հայ բազմադարյան գրականության նկատմամբ:
«Ռափայել Պատկանյան»
Իմ գրադարանը շարքից
Կազմող՝ Ալեքսանդր Թոփչյան
Հրատարակչությունը՝ էդիթ Պրինտ
Ծավալը`332 էջ
Չափը՝14.5 x 20
Կազմը`փափուկ
Տպագրությունը՝ սեւ,սպիտակ
Գինը՝ 2450 դրամ
Որտեղ գնել՝ Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
Ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ներառում է հեղինակի՝ ՀՀ հանրակրթական դպրոցի եւ բուհական ընդունելության քննությունների ծրագրերով նախատեսված ստեղծագործություններ եւ լրացուցիչ ընթերցանության նյութեր:
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Օսկար Ուայլդ
Հրատարակչությունը՝ էդիթ Պրինտ
Ծավալը`312 էջ
Հրատարակչության լեզուն՝ հայերեն
Չափը՝14.5 x 20
Կազմը`փափուկ
Տպագրությունը՝ սեւ,սպիտակ
Գինը՝ 2300 դրամ
Որտեղ գնել՝ Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
«Համաշխարհային գրականություն» մատենաշարի շրջանակներում անդրադարձել ենք աշխարհահռչակ անգլիացի գրող՝ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպին, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային եւ դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն եւ հզորություն:
Հովհաննես Թումանյան
«Բալադներ» (ռուսերեն)
Կազմող՝ Իրմա Սաֆրազբեկյան
Հրատարակչությունը՝ էդիթ Պրինտ
Ծավալը`112 էջ
Հրատարակչության լեզուն՝ ռուսերեն
Չափը՝14.5 x 20
Կազմը`փափուկ
Տպագրությունը՝ սեւ,սպիտակ
Գինը՝ 1800 դրամ
Որտեղ գնել՝ Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
Հովհաննես Թումանյանի բալադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից:
«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: