5/10/15. «Դատարկ դհոլը», Ալիեւի ուղերձը, «Հանրապետության» պառակտումը - Mediamax.am

exclusive
6605 դիտում

5/10/15. «Դատարկ դհոլը», Ալիեւի ուղերձը, «Հանրապետության» պառակտումը


Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը
Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բակո Սահակյանը
Բակո Սահակյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դմիտրի Ռուպելը եւ Վարդան Օսկանյան
Դմիտրի Ռուպելը եւ Վարդան Օսկանյան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2005 թվականի սեպտեմբերի 1-ին
Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2005 թվականի սեպտեմբերի 1-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ 31-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6 

 

 «Դատարկ դհոլ, ստախոս եւ բամբասող»

 

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանին անվանել էր «դատարկ դհոլ, ստախոս եւ խուճապի մատնված բամբասող»:

 

Այս մասին նա ասել էր՝ մեկնաբանելով Գեղամյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Ըստ Սարգսյանի՝ հնարավոր է, որ դրանց պատճառը Գեղամյանի համագործակցության առաջարկի մերժումն էր իր կողմից:

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2005 թվականի սեպտեմբերի 1-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2005 թվականի սեպտեմբերի 1-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Գեղամյանին թվում է, թե ամբողջ աշխարհը պտտվում է իր շուրջ, եւ նա չի հասկանում, որ եթե չլինեին իր այս անպատկառ ելույթները, նրան ընդհանրապես չէին հիշվի», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

«Անշուշտ, դրանք սթափեցնող արտահայտություններ էին: Սերժ Սարգսյանը ինձ է քննադատել, ես իրեն եմ քննադատել, բայց այսօր, ի հեճուկս մեր երկրի թշնամիների, մենք բարեկամություն ենք անում եւ ոչ միայն բարեկամություն»:

 

Ալիեւի «չափազանց անկեղծ ուղերձը»

 

Սեպտեմբերի 5-ին ԵԱՀԿ Գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելն ասել էր, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին կփոխանցի «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի չափազանց անկեղծ բանավոր ուղերձը»:

Դմիտրի Ռուպելը եւ Վարդան Օսկանյան Դմիտրի Ռուպելը եւ Վարդան Օսկանյան

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԵԱՀԿ Գործող նախագահը, որը Երեւան էր ժամանել Բաքվից, ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է գտնվի երկու սկզբունքների կիրառման արդյունքում` տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունքի:

 

«Հանրապետության» պառակտումը

 

Սեպտեմբերի 6-ին «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ «Հանրապետության» 5 այլ նախկին անդամներ հայտարարել էին կուսակցությունից դուրս գալու մասին:

Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նրանք այդ որոշումը պատճառաբանել էին կուսակցության քաղաքական գծի հետ անհամաձայնությամբ՝ «անընդունելի» անվանելով ներքաղաքական հարցերը արտաքին ուժերի օժանդակությամբ լուծելու «Հանրապետության» ցանկությունը: Ալբերտ Բազեյանը, մասնավորապես, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին մեղադրել էր «ամերիկամետության» մեջ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ 31-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6

 

Ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը

 

Սեպտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը պարգեւներ էր հանձնել մի խումբ զինծառայողների `սեպտեմբերի 4-ին ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջողությամբ կանխելու համար:

 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` Բակո Սահակյանը դրանք որակել էր  որպես «ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ» եւ նշել էր, որ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը դրան ուժգին հակահարված տալն է:

Բակո Սահակյանը Բակո Սահակյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն»,- ասել էր ԼՂՀ նախագահը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ 31-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6

 

«Ֆաշիստական պետություն է»

 

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 4-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը վաղուց վերածվել է ֆաշիստական պետության, ինչի մասին է վկայում պաշտոնական Բաքվի կողմից մշտական լարվածության հրահրումը Հայաստանի եւ Արցախի հետ սահմանին:

 

«Ադրբեջանը՝ որպես պետություն, վաղուց դարձել է ֆաշիստական, թե' ներքին եւ թե' արտաքին կյանքում ագրեսիվ պահվածք ցուցաբերող պետություն: Արտաքին ճակատում դա արտահայտվում է Հայաստանի եւ Արցախի դեմ բացահայտ ագրեսիայի դրսեւորմամբ, իսկ երկրի ներսում այլախոհների, քաղաքացիական ակտիվիստների հետապնդումներով»,- ասել էր ԼՂՀ նախագահի խոսնակը:

 

«Հակառակորդը փորձում է երկրի ներսում առկա դժգոհությունը վերաձեւափոխվել եւ երկրի միակ խնդիրը բարդել Հայաստանի եւ Արցախի վրա: Սա իրենց հատուկ ընտրարշավի ձեւ է: Բաքվի նման հայատյաց քաղաքականության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն չենք տեսել համարժեք պատասխան միջազգային հանրության կողմից: Ընդհակառակը, այդ ֆաշիստական երկրում անցկացվեցին առաջին եվրոպական խաղերը: Ագրեսորին խրախուսում է անպատժելիությունը»,- նկատել էր Դավիթ Բաբայանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին