Լեւոն Արոնյանը կարդում է Սաթենիկ Պարունակյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
26770 դիտում

Լեւոն Արոնյանը կարդում է Սաթենիկ Պարունակյանի վկայությունը


Լեւոն Արոնյանը
Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Լեւոն Արոնյանը հայ շախմատիստ է:

 

«100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սաթենիկ Պարունակյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Վանի վիլայեթի Վանի շրջանի Արճակի Խարակոնիս գյուղի կոտորածը վերապրած Սաթենիկ Պարունակյանի վկայությունը

 

1916

Բաքու

 

Նրանք ստիպեցին բոլորին մտնել գետը եւ անցնել այն: Գետը վարար էր եւ այն տարավ սկեսրոջս: Երկու փոքրիկ երեխաներս իմ գրկում էին, իսկ ավագ դուստրս` տասներկուամյա Վարսենիկը, բռնել էր շրջազգեստիցս. գետը նրան էլ տարավ: Այդ օրը շատ կանայք եւ երեխաներ խեղդվեցին:

 

Ամենուր դիեր էին` թե՛ գետի ափին, եւ թե՛ ջրի մակերեսին:

 

Մեր հարեւանի կինը փորձում էր անցնել գետը իր երեք երեխաների հետ: Նրանցից մեկը խեղդվում էր եւ ամուր բռնվեց մորից: Դրությունն անելանելի էր: Հուսահատ մայրը, հանուն մյուս երկու երեխաների փրկության, իր իսկ ձեռքերով երրորդին մղեց ջուրը:

 

Մենք մի կերպ, սառած ու կապտած, հասանք մյուս ափ: Երեխաներս թաց էին եւ սառած, իսկ ես չէի կարող նրանց տաքացնել: Աղվանը ճանապարհին, հենց ձեռքերիս մեջ մահացավ, ես հուղարկավորեցի նրան: Արճակ հասա միակ փրկված երեխայիս հետ:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան

Post Production` «Թումո» ընկերություն

 

Սաթենիկ Պարունակյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին