Կշիշտոֆ Զանուսին կարդում է Միսակ Սեդրակյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
24163 դիտում

Կշիշտոֆ Զանուսին կարդում է Միսակ Սեդրակյանի վկայությունը


Կշիշտոֆ Զանուսին
Կշիշտոֆ Զանուսին

Լուսանկարը` http://magazyn.o.pl/


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Կշիշտոֆ Զանուսին լեհ ռեժիսոր է:

 

«100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Միսակ Սեդրակյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Բիթլիսի վիլայեթի Խլաթի շրջանի Փրխուս գյուղի կոտորածը վերապրած Միսակ Սեդրակյանի վկայությունը:

 

1916, օգոստոսի 8

Աշտարակ

 

Հինգշաբթի առավոտյան բոլոր կողմերից սկսեցին կրակել: Ամեն կողմից զինվորներ ներխուժեցին` սպանելով ճանապարհին հանդիպող հայերին:

 

Նրանք քանդեցին ապաստարանները, իսկ թաքնվողներին սրի քաշեցին: Այդ ժամանակ ես փոքր եղբորս, զարմիկներիս եւ երկու հարեւաններիս հետ թաքստոցում էի: Երբ նրանք դուռը կոտրեցին՝ մայրս սարսափած մեզ օգնության նետվեց, սակայն զինվորները սպանեցին նրան հենց մեր աչքերի առաջ:

 

Եղբայրս անմիջապես մագլցեց տանիքի` օդափոխության համար նախատեսված անցքը, եւ երբ ես փորձեցի հետեւել նրան, զինվորները սրի երկու հարվածով վիրավորեցին ինձ ու ես ընկա: Նրանցից մեկն ասաց. «Էս մեկը ջահել է, արի չսպանենք» եւ ինձ բաց թողնելով` սկսեցին թալանել տունը: Ես դուրս եկա եւ դռան շեմին տեսա մորս անշնչացած մարմինը:

 

Ամբողջ գյուղը լի էր դիակներով, իսկ մյուս կողմում նրանք բռնաբարում էին մի երիտասարդ կնոջ: Ես վախեցած փախա եւ թաքնվեցի դեզի մեջ:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան

Post Production` «Թումո» ընկերություն

 

Միսակ Սեդրակյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին