Ռուսաստանի շահերից բխում է… - Mediamax.am

Ռուսաստանի շահերից բխում է…
35991 դիտում

Ռուսաստանի շահերից բխում է…


Ռուսաստանի իշխանությունների շահերից այս պահին բխում է.

1.    ապահովել հայ ընտանիքի սպանության հանգամանքների մաքսիմալ թափանցիկ եւ արդարացի քննություն եւ բաց դատավարություն: Գործը ՌԴ ռազմական տրիբունալ փոխանցելու ցանկացած փորձ հանդիպելու է Հայաստանի բնակչության հուժկու հակազդեցության;

2.    գործուն քայլեր ձեռնարկել՝ ապացուցելու, որ կիսում են հայերի վիշտը եւ իսկապես քննադատում են մարդասպանին: Հնարավոր է, դա կօգնի փրկել Ռուսաստանի վերջին բարեկամ երկրի՝ Հայաստանի հետ հարաբերությունները;

3.    խոսել հայ հասարակության հետ մարդկային, այլ ոչ թե պաշտոնական հաղորդագրությունների լեզվով: ՌԴ դեսպանը կարող էր եւ պարտավոր էր բացատրություններ տալ հանրությանը: Առնվազն կարող էր հանդես գալ հեռուստատեսությամբ եւ փարատել մարդկանց կասկածները՝ կանխելով հակառուսական տրամադրությունները:

4.    դադարել վերաբերվել Հայաստանին եւ հայերին որպես հպատակների կամ ճորտերի: Ռուսաստանցի չինովնիկների անհեռատես, երբեմն պարզապես չմտածված գործողություններն են, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծում նույնիսկ այնտեղ, ուր ռուսների նկատմամբ միշտ հատուկ բարիդրացիական վերաբերմունք կար:

5.    չձեւացնել, թե ոչինչ չի պատահել, եւ չթաքցնել պատահածը սեփական ժողովրդից: Ռուսաստանի ժողովուրդը շատ ավելի խելացի է, քան իր ղեկավարությունը, եւ կգտնի կարեկցանքի, վիշտը կիսելու խոսքեր:

Հայաստանի իշխանությունների շահերից այս պահին բխում է.

-    չխոչընդոտել ժողովրդի բողոքին եւ արդարացի պահանջներին: Եթե այդքան դուխ չունեք, որ ինչ-որ բան պահանջեք Ռուսաստանի ձեր պաշտոնակիցներից, մի կողմ կանգնեք եւ մի խանգարեք նրանց, ով կարող է: Եվ առավել եւս մի փորձեք արդարացում փնտրել հանցագործին եւ բացատրություն՝ նրա արարքներին:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին