Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբկիր համայնքում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը:
«Սլավմեդ»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում: Կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ:
«Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նաեւ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում «Երեւան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման արարողությանը: Երկհարկանի համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թվականին: Համալիրը զբաղեցնում է 59,900 քմ ընդհանուր տարածք եւ կառուցված է առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով: «Երեւան մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնի շուրջ 120 խանութներում ներկայացված են բազմաթիվ աշխարհահռչակ ապրանքանիշեր: Կենտրոնում շուրջ 10000 քմ տարածք հատկացված է հանրահայտ «Կարֆուր» հիպերմարկետի համար՝ կառուցված հանրահայտ այդ առեւտրային ցանցի չափանիշներին եւ որակական պահանջներին համապատասխան: «Կարֆուր»-ի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: «Երեւան Մոլ»-ում ստեղծված է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն», - հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: