Ամերիկյան ընկերությունը ստորագրել է «Որոտան hամալիր»-ը գնելու պայմանագիրը - Mediamax.am

2360 դիտում

Ամերիկյան ընկերությունը ստորագրել է «Որոտան hամալիր»-ը գնելու պայմանագիրը


Ամերիկյան ընկերությունը ստորագրել է «Որոտան hամալիր»-ը գնելու պայմանագիրը
Ամերիկյան ընկերությունը ստորագրել է «Որոտան hամալիր»-ը գնելու պայմանագիրը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ եւ կարեւորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը:

 

«Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- նշել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը: Լիվսլիի խոսքով՝ այս գործարքը կարող է նպաստել նաեւ արեւմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:   

 

ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, կարեւորելով գործարքը, նշել է, որ այն կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

 

«Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում։

 

Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում եւ Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Հայաստանյան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ $‌ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։

 

Առաջիկա 6 տարիների ընթացքում, ընկերությունը պարտավորություն է ստանձնել շուրջ 70 մլն դոլար ներդնելու Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման եւ վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների եւ ծախսերի ծրագրի, որը կքննարկվի եւ կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին