Ադրբեջանցիներն իրենց մարդասպանին հերոսացնում են, իսկ մենք մեր հերոսին` մտցնում ցեխի մեջ, ասել է Նժդեհի դերակատարը - Mediamax.am

2798 դիտում

Ադրբեջանցիներն իրենց մարդասպանին հերոսացնում են, իսկ մենք մեր հերոսին` մտցնում ցեխի մեջ, ասել է Նժդեհի դերակատարը


«Գարեգին Նժդեհ» ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանցիներն իրենց մարդասպանին հերոսացնում են, իսկ մենք մեր հերոսին մտցնում ենք ցեխի մեջ, այսօր ասել է օրերս մեծ էկրան բարձրացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին դերասանն ասել է ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ քննարկման ժամանակ, որին ներկա էին նաեւ ֆիլմի սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանը եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

 

«Ցավում եմ, որ ֆիլմի հետ կապված նման արձագանք եղավ: Զարմանում եմ, թե ինչու Ազգային անվտանգության ծառայությունը չի համագործակցում մշակույթի հետ, որպեսզի նման դեպքերն արմատախիլ արվեն: Այս ամենից հետո ադրբեջանական կողմը վայնասուն բարձրացրեց, թե հայերը մարդկության դեմ հանցանք գործած մարդու մասին ֆիլմ են նկարում»,- նշել է Արտաշես Ալեքսանյանը:

 

Ֆիլմի սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանն ասել է, որ «սոցիալական ցանցերում տեղ գտած հիմար կարծիքները տիրաժավորվում են», եւ նկատել, որ այստեղ կա նաեւ լրագրողների մեղքը:

 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն իր հերթին ասել է. «Տվյալ դեպքում դա մեզանում էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի բացակայության արդյունք է: Մինչ օրս մենք մեր շուկայում չենք ունեցել այս ժանրի արվեստ, նման ֆիլմ նկարելու մշակույթ»:

 

Մազմանյանը նշել է, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ռազմահայրենասիրական  գեղարվեստական ստեղծագործություն է, որը չեն դատում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին