Կարեն Կարապետյանը դարձել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ - Mediamax.am

exclusive
10056 դիտում

Կարեն Կարապետյանը դարձել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ


Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը
Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` ռազմավարական զարգացման հարցերով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ի մամուլի խոսնակ Մարիա Ֆրոլովան, ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Սելեզնյովը Կարապետյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է նոյեմբերի 17-ին:

 

«Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ:

 

Մեդիամաքս-ի ունեցած տեղեկատվության համաձայն, Կարեն Կարապետյանը պահպանել է նաեւ Գազպրոմբանկի փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011 թվականի դեկտեմբերից:

 

Կարեն Կարապետյան Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերից մինչեւ 2011-ի հոկտեմբերը: Մինչ այդ նա 10 տարի գլխավորել է «ՀայռուսԳազարդ» ընկերությունը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին