Լիտվան Երեւան է բերում Փողոցային երաժշտության օրը - Mediamax.am

10125 դիտում

Լիտվան Երեւան է բերում Փողոցային երաժշտության օրը


Լուսանկարը` Elvinas-Skabeikis


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Լիտվայի դեսպանատունն առաջին անգամ Երեւան է բերում Փողոցային երաժշտության օրը:

Մայիսի 21-ին բոլոր երաժշտասերներին դեսպանատունը հրավիրում է մասնակցելու Երաժշտության օրվա միջոցառումներին:

 

Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Փողոցային երաժշտության տոնի գաղափարը տեղ կգտնի հայերի սրտերում եւ կվերածվի երաժշտական գեղեցիկ ավանդույթի` նպաստելով Հայաստանում ստեղծագործական անհատականության արտահայտմանը եւ հրապարակայնացմանը:

 

Ժամը 16:00-ից ելույթներ կլինեն Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակի շրջակայքում, Շառլ Ազնավուրի հրապարակում: Միջոցառումը կամփոփվի ժամը 20:00-ին` Ազնավուրի հրապարակում կայանալիք գալա համերգով: 

 

Միջոցառմանը ելույթ ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայաստանում Լիտվայի դեսպանատան պաշտոնական կայքում

 

Փողոցային երաժշտության օրը ուրախ երաժշտական ավանդույթ է Լիտվայում, որի ընթացքում երաժշտության երկրպագուները կարող են երգել սիրելի քաղաքի փողոցներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին