100 դրամ վճարելն անօրինական չէ, ասել է արդարադատության նախարարը - Mediamax.am

11796 դիտում

100 դրամ վճարելն անօրինական չէ, ասել է արդարադատության նախարարը


ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ասել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընթացող պայքարը «քաղաքացիական հասարակության ընդվզում է, ինչը նաեւ գործող կառավարության ձեռքբերումն է»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարության նիստից հետո Հրայր Թովմասյանն ասել է.

 

«Եթե սակագները բարձրացվել են, որպեսզի որոշ մարդիկ հարստանան, ապա կառավարության ցանկացած անդամ դեմ է դրան: Բայց եթե ունենալու ենք նոր որակի տրանսպորտ, ապա պետք է նստենք ու քննարկենք դա: Միգուցե հստակ հաշվարկված չէր, կամ անտեսվել էր այն, որ մենք ունենք սոցիալապես խոցելի խմբեր՝ հաշմանդամներ, ուսանողներ,  եւ միգուցե պետք էր տարբերակված մոտեցումներ ցուցաբերել»:  

 

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ արդյոք անօրինական գործողություն է քաղաքացիների կողմից 100 դրամ վճարելը տրանսպորտի ծառայության դիմաց, Հրայր Թովմասյանն ասել է հետեւյալը. «Ո՛չ, անօրինական չէ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին