«Դոմիկավոր» Գյումրին - Mediamax.am

exclusive
6949 դիտում

«Դոմիկավոր» Գյումրին

Մոտավոր հաշվարկներով, նույնիսկ այսօր՝ երկրաշարժից 25 տարի անց, Գյումրիում դեռեւս կան մոտ 5000 «դոմիկներ»:

Արեւիկ Դավթյանն ու փոքրիկ Սոնան
Արեւիկ Դավթյանն ու փոքրիկ Սոնան

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատենց «դոմիկը»
Չիչակ տատենց «դոմիկը»

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատենց «դոմիկը»
Չիչակ տատենց «դոմիկը»

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Մարգուշ տատիի թոռնիկը` 9-ամյա Կարենը
Մարգուշ տատիի թոռնիկը` 9-ամյա Կարենը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատենց «դոմիկում» ապրող Արմինեն ու Սոսիկը
Չիչակ տատենց «դոմիկում» ապրող Արմինեն ու Սոսիկը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատը
Չիչակ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատը
Չիչակ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատը
Չիչակ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատենց «դոմիկը»
Չիչակ տատենց «դոմիկը»

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատենց «դոմիկը»
Չիչակ տատենց «դոմիկը»

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Արեւիկ Դավթյանը երեխաների` Սոնայի ու Սուսիկի հետ
Արեւիկ Դավթյանը երեխաների` Սոնայի ու Սուսիկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Արեւիկ Դավթյանը երեխաների` Սոնայի ու Սուսիկի հետ
Արեւիկ Դավթյանը երեխաների` Սոնայի ու Սուսիկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Արեւիկ Դավթյանը երեխաների` Սոնայի ու Սուսիկի հետ
Արեւիկ Դավթյանը երեխաների` Սոնայի ու Սուսիկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատենց «դոմիկը»
Չիչակ տատենց «դոմիկը»

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Արեւիկ Դավթյանի «դոմիկը»
Արեւիկ Դավթյանի «դոմիկը»

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Չիչակ տատիենց «դոմիկը»
Չիչակ տատիենց «դոմիկը»

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Մարգուշ տատին ու Կարենը
Մարգուշ տատին ու Կարենը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Մարգուշ տատին ու Կարենը
Մարգուշ տատին ու Կարենը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Մարգուշ տատին ու Կարենը
Մարգուշ տատին ու Կարենը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Մարգուշ տատը
Մարգուշ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Գագիկ Աբդալյանենց «դոմիկը»
Գագիկ Աբդալյանենց «դոմիկը»

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Գագիկ Աբդալյանը
Գագիկ Աբդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Գագիկ Աբդալյանը
Գագիկ Աբդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Դավիթ Աբդալյանը
Դավիթ Աբդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Նինա տատիկը
Նինա տատիկը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Գագիկ ու Դավիթ Աբդալյանները
Գագիկ ու Դավիթ Աբդալյանները

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Գրիգոր Գասպարյանը
Գրիգոր Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Գրիգոր Գասպարյանը
Գրիգոր Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Գրիգոր Գասպարյանը
Գրիգոր Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

Գրիգոր Գասպարյանը
Գրիգոր Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:


Երկրաշարժից գրեթե 25 տարի անց  Գյումրիում անօթեւան մնացած մարդիկ դեռ շարունակում են ապրել 88 վթարային շենքերում, հանրակացարաններում, իսկ «դոմիկ» բառը ախտորոշում է դարձել հազարավոր գյումրեցիների համար: Մոտակա հաշվարկներով, այսօր Գյումրիում դեռեւս կան մոտ 5000 «դոմիկներ»:

 

Հարմարավետության մասին խոսելը ավելորդ է, «դոմիկներում» անգամ լողասենյակներ չկան: Բնակիչները օգտվում են հանրային բաղնիքներից, որտեղ 1 ժամվա համար նվազագույնը վճարում են 500 դրամ: «Դոմիկաբնակ» 4500 ընտանիքներ պետության կողմից այլեւս երբեք փոխհատուցում չեն ստանա: Նրանք կամ այլ թաղամասերի բնակիչներ են եղել, կամ ստացել ու վաճառել են իրենց բնակարանը:

 

«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Լենա Գեւորգյանը եւ Մարիամ Լորեցյանը այցելել են Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասում գտնվող 227 տնակային տարածքն ու հանդիպել հինգ «դոմիկավոր» ընտանիքների: Այս տարածքում երկրաշարժից առաջ պուրակ է եղել` շատրվաններ ու այգի: Հարեւանությամբ Պոլիտեխնիկական ինստիտուտն էր:

 

Գեղեցիկ Գեւորգյան, հարեւանների համար` Մարգուշ տատ, 69 տարեկան

 

Մարգուշ տատին ու Կարենը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

18ա շենքում էինք ապրում մինչեւ երկրաշարժը: Շենքը վթարային էր` տանկով փլեցին: Մի զոհված ազատամարտիկի կին կար` երեք ամիս իր տանը ապրեցինք: Ծանր թոքաբորբով հիվանդացա, պառկեցի: Որդիս գնաց Ռուսաստան, որ փող վաստակի, տուն գնի մեզ համար, ու անհետ կորավ: 21 տարի է` չկա: Ծանոթներիցս մեկը այս «դոմիկ» բերեց մեզ: Այստեղ երկու թոռնիկներիս հետ եմ ապրում` Խորենս 12 տարեկան է, Կարենս էլ` 9-ը: Հարսս, փոքր թոռանս` Քրիստինեիս հետ, իր մոր տանն է ապրում` էլի «դոմիկ»-ում: Երեք որդի ունեի, մեկը հոգեկան հիվանդ է, մյուսը անհետ կորածն է, երրորդս էլ չորս տարի առաջ մահացավ: 33 տարեկան էր: Նպաստ եմ ստանում ու թոշակ, մյուս «դոմիկներից» փայտ եմ հավաքում, երբ եղանակները լավն են` դաշտում եմ աշխատում: Այդ ժամանակ թոռնիկներիս իրենց մոր մոտ եմ տանում:

 

Գագիկ Աբդալյան, 48 տարեկան

 

Գագիկ Աբդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Կյանքիս ուղիղ կեսը ապրել եմ այս «դոմիկ»-ում. այստեղ ծնվեցին երեխաներս, մեծացան, այստեղից մերոնցից վաղաժամ թաղեցինք: Երկրաշարժից հետո մենք մեր ձեռքերով զրոյից հավաքել ենք այս «դոմիկ»-ը: Չորս հոգով ենք ապրում այստեղ` ես, որդիս` Դավիթը, դուստրս` Անին, մայրս` Նինան: Կինս աշխատանքի բերումով այժմ Ռուսաստան է մեկնել` տրիկոտաժի ցեխում է աշխատում: Նոյեմբերին կգա, որ Դավիթիս բանակ ճամփենք: Որդիս 17 տարեկան է, սովորում է Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի հենակետային վարժարանում, շատ ակտիվ է, Գյումրու տարբեր ՀԿ-ների անդամ է: Հիմա պարապում է, որ համալսարան ընդունվի, բայց ֆեյսբուքը շատ է խանգարում: 16-ամյա դուստրս էլ է վարժարանում սովորում:

 

Մեզ որեւէ օգնություն պետք չի, ես աշխատում եմ, 60 հազար եմ ստանում` լավա էլի: Կյանքը շարունակվում է, երեխաներիս համար պիտի կտուր ստեղծեմ վերջապես: Բնակարան ենք ստացել, բայց այնքան պարտքեր են կուտակվել այսքան տարվա ընթացքում, որ վաճառելու ենք այն: Բայց «դոմիկում» էլ չենք ապրի, 24 տարի ապրեցինք` հերիք է, այս տարածքը ապրելու համար չէ:

 

Չիչակ տատի, 75 տարեկան

 

Չիչակ տատը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Էս «դոմիկ» կոչվածում հինգ հոգով ենք ապրում` ես, փեսաս` Սամվելը, երրորդ կարգի հաշմանդամ է, Արմինեն ու երեխեքը` Սոսիկն ու Մարիշը: Էս պայմաններում 24 տարի է ապրում ենք` շոր ու կոշիկ վառելով, որ տաքանանք: Մինչեւ երկրաշարժը բնակարանում էի ապրում, հերթագրվել էի, որ բնակարան ստանամ, վաուչեր ունեի: Ինձ ասում են` եթե չեմ ստացել բնակարան, ուրեմն կստանամ` պետք է սպասեմ: 24 տարի սպասում եմ` վաուչերի ժամկետը մարեց, համակարգչից էլ տվյալներս կորավ: Տարբեր մարդիկ մեզ օգնում են, 28 հազար դրամի չափով նպաստ ենք ստանում, հագուստ: Հարեւաններիս ցավը տանեմ, հենց ճաշ են եփում, ինձ բերում են: Արմինեն 26 տարեկան է` դաշտերում էր աշխատում, բայց որ երեխաները ծնվեցին, այլեւս չի աշխատում:

 

Ես մանկատան որբ եմ եղել, քույրս էլ մանկատանը մահացել է: Արմենուհին ու Արեւիկը իմ մանկատան ընկերուհու աղջիկներն են, սեփական էրեխեք չունեմ: 2004-ին ընկերուհիս մահացավ, բոլորս միասին էինք ապրում: Բա ես իրավունք ունե՞ի նրանց դուրս հանեի` պահել-պաշտպանել եմ, նշանել-ամուսնացրել եմ, հիմա էլ փեսաներ ունեմ, թոռներ, իրանցով եմ երջանիկ:

 

Գրիգոր Գասպարյան, 75 տարեկան

 

Գրիգոր Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

1989 թվականից այս «դոմիկում» եմ ապրում` ուղիղ 24 տարի: Դրանից առաջ 17 տարի բնակարանում էի ապրում: Մասնագիտությամբ ագրոնոմ եմ, բայց 30 տարի աշխատել եմ որպես շինարար: Երկրաշարժից հետո բնակարան ստացա, բայց ինձ 4-5 անգամ վիրահատել են, վաճառեցի այն, որ պարտքերս փակեմ: Ժամանակին «դոմիկումս» տնտեսական ապրանքներ էի վաճառում, բայց այժմ պահանջարկ չկա, ես էլ մեծացել եմ, էլ չեմ կարողանում: 2001 թվականին կինս մահացավ, հիմա այս տանը մնացել ենք ես ու հեռուստացույցս` իմ միակ ընկերը: Մի որդի ունեմ, ամուսնացած է, երեխաներ ունի, 1998 թվականից Ռուսաստանում է բնակվում: Օգնում է, որ ապրում եմ, թե չէ միայն թոշակով ես ինչպե՞ս պիտի ապրեի: Կանչում է իր մոտ, բայց հայրենիքս չեմ թողնի ու հեռանամ:

 

Արեւիկ Դավթյան, 24 տարեկան

 

Արեւիկ Դավթյանն ու փոքրիկ Սոնան

Լուսանկարը` Մեդիամաքս/Մարիամ Լորեցյան:

 

Մերը «դոմիկ» չէ` կրպակ է: 4 հոգով ենք ապրում այստեղ` ես, երկու երեխաներս` Սոնան ու Սուսիկը, ու ամուսինս` Տիգրանը: Մի երեխա էլ ունեի, բայց մահացել է: Ամուսինս բանվոր է, օրականով է աշխատում: Նա «դոմիկ» ուներ, բայց երբ մայրը մահացավ, վաճառեց ու ստացավ այս կրպակը` որպես աշխատանքային տեղ: Ես ամեն ինչից շնորհակալ եմ, բոլոր օգնողներիցս, բայց միայն մի բան եմ խնդրում` բնակարան չեմ ուզում, միայն թե «դոմիկ» ունենանք: Սնունդ էլ չունենք, բայց մեր կողքի խանութից հաց, մակարոն եմ վերցնում, հետո երբ ամուսինս փող է ստանում, վճարում եմ:

 

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Լենա Գեւորգյան (տեքստ)

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Լուսինե Առաքելյանին եւ Դավիթ Աբդալյանին` նկարահանումներին աջակցելու համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին