ԱՄՆ դեսպանն ափսոսանք է հայտնել Ղրիմի հանրաքվեի հարցում Երեւանի մոտեցման կապակցությամբ - Mediamax.am

4666 դիտում

ԱՄՆ դեսպանն ափսոսանք է հայտնել Ղրիմի հանրաքվեի հարցում Երեւանի մոտեցման կապակցությամբ


Ջոն Հեֆերնը
Ջոն Հեֆերնը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր ափսոսանք է հայտնել Ղրիմի հանրաքվեի հարցում պաշտոնական Երեւանի կողմից արված հայտարարության կապակցությամբ:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ երեկ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նախագահներն արձանագրել են, որ Ղրիմում կայացած հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:

 

Այսօր Երեւանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային համաժողովի ընթացքում Ջոն Հեֆերնը ասել է, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն մեծ ջանքեր են ուղղել ուկրաինական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը` առաջարկելով խնդրի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որոնք, սակայն, մերժվել են Ռուսաստանի կողմից:   

 

«Ցավում եմ, որ Հայաստանը հանդես է եկել նման հայտարարությամբ»,- ասել է դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին