Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ Նուրսուլթան Նազարբաեւի հարբուխի պատճառով չեն կայանա նրա պաշտոնական այցերը Բաքու եւ Երեւան:
Նուրսուլթան Նազարբաեւն այսօր պետք է ժամաներ Ադրբեջան, վաղը՝ Հայաստան:
Նա չի մասնակցի նաեւ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ Ղազախստանը կներկայացնի վարչապետը:
Նախօրեին Reuters գործակալությունը կարծիք էր հայտնել, որ Ղազախստանի նախագահի հիվանդությունը կարող է «դիվանագիտական բնույթ» կրել եւ կապված լինել հոկտեմբերի 13-ին Հայաստան նախատեսվող այցի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: