Մոսկվայում զգուշորեն են մեկնաբանում Ադրբեջանի գործողությունները - Mediamax.am

Փետրվար 14, 2026
3088 դիտում

Մոսկվայում զգուշորեն են մեկնաբանում Ադրբեջանի գործողությունները


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան հույս ունի, որ իր հետագա քայլերում Ադրբեջանը կառաջնորդվի Ռուսաստանի հետ համագործակցության կարեւորության ընկալմամբ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների մասին հարցին՝ Բաքվում «Ռուսական տան» փակման եւ «Sputnik Ադրբեջանի» լուծարման լույսի ներքո:

 

«Ես վստահ եմ, որ պաշտոնական Բաքվում հասկանում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության կարեւորությունը: Կցանկանայի հույս հայտնել, որ ադրբեջանական գործընկերները իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր առաջնորդների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարեւորության ընկալմամբ», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:




Մեր ընտրանին