Երեւան: Մեդիամաքս: Յոթերորդ տարին անընդմեջ «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում կազմակերպում եւ անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»:
Այս տարի մրցույթը տեղի է ունենալու մարտի 26-ին։ Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի եւ Արցախի 1265 դպրոցներ: Փաթեթները ներառում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը եւ այլ անհրաժեշտ նյութեր:
Աշակերտների մասնակցության համար վճարումը կատարելու եւ դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 26-ն է:
«Հետաքրքրված աշակերտներին եւ նրանց ծնողներին խնդրում ենք իրենց դպրոցից վերցնել մրցույթի համար վճարման վավերապայմանները եւ մինչեւ փետրվարի 26-ը կատարել վճարումը «ՎՏԲ-Հայաստան բանկում»: Արցախի աշակերտները վճարում են «Արցախբանկում»», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Մանրամասների համար այցելեք www.kangaroo.am կայքը:
«Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության եւ գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների հովանու ներքո:
Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: