Startup Meetup ԹՈՒՄՈ կենտրոնում` խտացված պատմություններ ստարթափերի մասին - Mediamax.am

exclusive
128567 դիտում

Startup Meetup ԹՈՒՄՈ կենտրոնում` խտացված պատմություններ ստարթափերի մասին


Ռոջեր Սթրաուչը պատասխանում է հարցերին:
Ռոջեր Սթրաուչը պատասխանում է հարցերին:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հանդիպման կազմակերպիչներ Վահե Տոռոզյանն ու Գեւորգ Սարգսյանը:
Հանդիպման կազմակերպիչներ Վահե Տոռոզյանն ու Գեւորգ Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Start_Up, Meet_Up-ի մասնակիցները:
Start_Up, Meet_Up-ի մասնակիցները:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Վահե Տոռոզյանը:
Վահե Տոռոզյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Գեւորգ Սարգսյանը:
Գեւորգ Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Աջից` ձախ. Granatus Ventures ֆոնդի հիմնադիրներ Երվանդ Սարկիսյանը (Լոնդոն), Մանուկ Հերգնյանը (Երեւան) եւ Պիեռ Հենեսը (Սինգապուր)
Աջից` ձախ. Granatus Ventures ֆոնդի հիմնադիրներ Երվանդ Սարկիսյանը (Լոնդոն), Մանուկ Հերգնյանը (Երեւան) եւ Պիեռ Հենեսը (Սինգապուր)

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարիա Ադամյանը:
Մարիա Ադամյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարիա Ադամյանը:
Մարիա Ադամյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Start_Up, Meet_Up-ի հյուրերը:
Start_Up, Meet_Up-ի հյուրերը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Պիեռ Հենեսը:
Պիեռ Հենեսը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Պիեռ Հենեսը:
Պիեռ Հենեսը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ռոջեր Սթրաուչը:
Ռոջեր Սթրաուչը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հովաննես Ավոյանը:
Հովաննես Ավոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Արմեն Մարգարյանը:
Արմեն Մարգարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Կարեն Վարդանյանը:
Կարեն Վարդանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ռուբեն Միրաքյանը:
Ռուբեն Միրաքյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:


Հունիսի 28-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Startup Meetup ոչ պաշտոնական հանդիպումը, որը նախաձեռնել էին Վահե Տոռոզյանն ու Գեւորգ Սարգսյանը: Հանդիպմանը ՏՏ ոլորտի հաջողակ գործարարներն իրենց փորձն եւ խորհուրդները ներկայացրեցին սկսնակ ձեռներեցներին:

 

Պիեռ Հենես, Extream Ventures, Սինգապուր

 

Պիեռ Հենեսը:

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

Ազգությամբ հայ Պիեռը Հենեսը ծնվել եւ մեծացել է Չիկագոյում: Աշխատել է Ռուսաստանում, եվրոպական երկրներում, վերջին 10 տարիների ընթացքում ապրում եւ աշխատում է Սինգապուրում: Այս պահին նա ՏՏ ծրագրային ապահովման եւ հաղորդակցության ոլորտի ասիական ընկերություններին ուղղված Extream Ventures վենչուրային ֆոնդի կառավարող գործընկերն է: Նրա աշխատանքն ուղղված է բարձր տեխնոլոգիաներին, ՏՏ կազմակերպությունների եւ Start-up ընկերությունների զարգացմանը:

 

«Հայաստանը բավական մեծ ինտելեկտուալ ներուժ ունի տեղում հաջողակ բիզնես ծավալելու եւ զարգացնելու համար»,- հանդիպմանն ասել է Պիեռը Հենեսը` խորհուրդ է տալով հայկական ստարթափերին չերկնչել դժվարություններից եւ շարունակել աճել:

 

Պիեռ Հենեսը համագործակցություն է առաջարկում Հայաստանում, Լոնդոնում եւ Սինգապուրում գործող Granatus Ventures հիմնադրամի միջոցով, որը նպատակ ունի խթանել Հայաստանի ձեռնարկատիրական աճը:  Հիմնադրամը նպատակ ունի ֆինանսավորել խոստումնալից Start-up ընկերություններին, որոնք հիմնականում գործունեություն կծավալեն Հայաստանում: 

 

«Սինգապուրի փորձը ցույց է տալիս , որ շատ կարեւոր է ներդրումներ կատարել կրթության բնագավառում: Նման մի բան մենք տեսնում ենք նաեւ ԹՈՒՄՈ կենտրոնում, որտեղից շուտով դուրս կգան թվային տեխնոլոգիաների բնագավառում գրագետ մարդիկ»,- ասել է նա:

 

Ռոջեր Սթրաուչ, Roda Group, ԱՄՆ

 

Ռոջեր Սթրաուչը:

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

Ռոջեր Սթրաուչը հաջողակ վենչուրային կապիտալիստ է եւ առաջավոր high-tech ընկերությունների հետ աշխատող Roda խմբի նախագահն է: Նա եղել է մի շարք մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ HP եւ Logitech ընկերությունների համահիմնադիրը, որոնք հետագայում վաճառել է շուկայի առաջատարներին:

 

Առաջին անգամ Հայաստան է այցելել 14 տարեկան հասակում հոր ֆիզիկոս գործընկերների հրավերով: Նա պահպանել է կապերը Հայաստանի հետ եւ շարունակում է այստեղ բարեգործական ծրագրեր է իրականացնել «Փարոս» հիմնադրամի միջոցով:

 

«Միակ բանը, որ պահանջվում է ձեզանից, սեփական գաղափարներն առաջ տանելն է: Հայաստանն ունակ է օգտագործել ՏՏ շուկայի մեծ հնարավորություններն ու մտավոր ներուժը, տաղանդն ու ռեսուրսները:  Երբ դժվար ժամանակներ են լինում, միշտ ինքներդ ձեզ ոգեւորեք եւ շարունակեք աշխատել: Ես շատ ձախողումներ եմ ունեցել, բայց երբեւէ չեմ հուսահատվել», - ասել է Ռոջեր Սթրաուչը:

 

Մարիա Ադամյան, Digital October, Մոսկվա

 

Մարիա Ադամյանը:

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

Մարիա Ադամյանը ծննդով Հայաստանից է, ապրել եւ մեծացել է Ռուսաստանում: Որոշ ժամանակ ապրել է նաեւ Միացյալ Նահանգներում: Այս պահին ապրում եւ աշխատում է Մոսկվայում նոր տեխնոլոգիաներին եւ տեխնոլոգիական ձեռներեցությանն ուղղված Digital October կազմակերպությունում՝ որպես կոնֆերանսների կազմակերպիչ:

 

«Ժամանակին Նյու Յորքում հիմնել էի իմ ստարթափ ընկերությունը, սակայն հետագայում հասկացա, որ ինձ ավելի հաճելի է ինչ-որ կերպ օգտակար լինել ստարթափ ընկերությունների զարգացմանը: Զգացի, որ ինձ հաջողվում է կապեր հաստատել գործարար մարդկանց միջեւ, որպեսզի փոխադարձաբար օգտակար լինեն բիզնեսում»,-ասել է Մարիա Ադամյանը:

 

Նրա խոսքերով, Digital October-ը մի վայր է, որտեղ հանճարեղ բովանդակությունը հանդիպում է հանճարեղ մարդկանց: «Մենք կազմակերպում ենք համաժողովներ, ստեղծում եւ կյանքի ենք կոչում կրթական եւ գործնական միջոցառումների նոր ձեւաչափեր: Ուրախ կլինեմ Հայաստանի տեխնոլոգիական հանրության անդամներին օգնել գործնական կապեր հաստատել Ռուսաստանում»,-ասել է Մարիա Ադամյանը՝ նշելով, որ ստարթափերի առաջխաղացման համար սովորաբար հեքեթոններն ավելի օգտակար են լինում, քան բիզնես-հանդիպումները:

 

Արմեն Մարգարյան, ԱՄՆ

 

Արմեն Մարգարյանը:

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

Արմեն Մարգարյանը ծնվել եւ մեծացել է Հայաստանում: 16 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: Այնտեղ կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հայաստան եւ հիմնել Nexuslab ընկերությունը, որը զբաղվել է վեբ կայքերի եւ շարժական հավելվածների ստեղծմամբ ու առաջխաղացմամբ: Այս ընթացքում նա հասկացել է, որ Հայաստանում հնարավոր է հաջող գործունեություն ծավալել որպես ստարթափ ընկերություն:

 

Հետագայում փոխել է գործունեության ոլորտը, սակայն այժմ նոր գաղափարներով վերադարձել է Հայաստան եւ պատրաստ է համագործակցել ստարթափ ընկերությունների հետ` իրավաբանների համար ծրագրային ապահովում պատրաստելու ուղղությամբ:

 

Արմեն Մարգարյանն այժմ գիրք է գրում այն մասին, թե ինչպես կարելի է բիզնես սկսել Հայաստանում: «Օտարերկրացիներից շատերն էին ինձ այս հարցն ուղղում: ԱՄՆ-ում բավականին շատ մարդկանց իսկապես հետաքրքրում է Հայաստանն ու հայկական շուկան, ծանոթներիցս մեկն էլ խորհուրդ տվեց գիրք հրատարակել այդ թեմայով»,-ասել է նա:

 

Մարիամ Մանոյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին