5 փաստ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի մասին - Mediamax.am

exclusive
8572 դիտում

5 փաստ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի մասին



Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար։

1. Ո՞ր «թեժ կետերում» է ծառայել Ալեքսանդր Լենցովը:

Աֆղանստան:

Երկու պատերազմ Չեչնիայում:

Բոսնիա (ռուս խաղաղապահների ստորաբաժանման հրամանատարն էր)։

Հարավային Օսիա (2008թ.):

Սիրիա:

2. Ի՞նչի մասին էր առաջին անգամ հրապարակային խոսել Ալեքսանդր Լենցովը։

2010 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Զինված ուժերի Օդա-դեսանտային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Լենցովն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել էր Ռուսաստանում Հատուկ գործողությունների ուժերի ստեղծման մասին։

3. Որտե՞ղ էր հարձակման ենթարկվել գեներալ Լենցովը 2015 թվականին:

2015 թվականի մայիսին Դոնբասի չեզոք գոտում՝ Գորլովկայից 1,5 կիլոմետր հեռավորության վրա, գնդակոծվել էր Վերահսկողության եւ համակարգման միացյալ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լենցովի ավտոմեքենան։

Գեներալ-գնդապետը ԵԱՀԿ դիտորդներին ասել էր, որ ուղեւորները չէին տուժել, սակայն մեքենան լրջորեն վնասվել էր եւ թողնվել էր դեպքի վայրում։

4. Ի՞նչ պարգեւներ էր հանձնել Ալեքսանդր Լենցովը 2022 թվականի դեկտեմբերին։

2022 թվականի դեկտեմբերի 5-ին գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, որն այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականն էր, պետական պարգեւներ էր հանձնել Օդա-դեսանտային ուժերի զինծառայողներին՝ «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ցուցաբերած խիզախության եւ հերոսության համար»:

5. Ո՞ր ֆեդերացիայի նախագահն է Ալեքսանդր Լենցովը։

2016 թվականից գեներալ Լենցովը տանկային բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի նախագահն է։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին