Սոֆյա Իսահակյանը՝ Վարպետի կինն ու Փարիզի ճանաչված դիմահարդարը - Mediamax.am

exclusive
2270 դիտում

Սոֆյա Իսահակյանը՝ Վարպետի կինն ու Փարիզի ճանաչված դիմահարդարը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենուհի Ավետիսյանը
Արմենուհի Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


1936 թվականին Ավետիք Իսահակյանի՝ Փարիզից հայրենիք վերադարձած ընտանիքը հաստատվում է «Ինտուրիստ» («Երեւան») հյուրանոցում։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում Երեւանում՝ ներկայիս Զարոբյան փողոցում Վարպետի համար առանձնատուն կառուցել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսահակյանի ցանկությամբ այն կառուցվում է սեւ սրբատաշ տուֆով, հայկական մատուռի նմանությամբ։ Այստեղ նա ապրում է մինչեւ կյանքի վերջ՝ կնոջ ու որդու ընտանիքի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսահակյանների տունը միշտ մարդաշատ է եղել. հյուրեր, հայտնի անձինք, որոնք գալիս էին այցելության ոչ միայն գրողին, այլեւ նրա կնոջ՝ Սոֆյային։

«Ուժեղ կին՝ Ղարաբաղի նշանավոր Քոչինենց տոհմից, որը Վարպետին թեւ ու թիկունքն է եղել ողջ կյանքում։ Իսահակյանն ազատված է եղել բոլոր կենցաղային հոգսերից, խնդիրներից, նրան տրված է եղել առանձնանալու, ստեղծագործելու հնարավորություն»,-ասում է Ավ․Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։


Տիկին Սոֆյայի ամուր բնավորությունը հատկապես լավ դրսեւորվում է նրանց  փարիզյան կյանքի տարիներին։ 1930-1936 թվականներին Իսահակյաններն ապրել են Ֆրանսիայում։ Մինչ վերջնական տեղափոխվելը հայրենիք, Իսահակյանը որոշում է գնալ Խորհրդային Հայաստան, ծանոթանալ իրավիճակին։ Նրանց որդին՝ Վիգենը, «Հայրս» գրքում պատմում է. մայրը, հասկանալով, որ մի անորոշ ժամանակ պիտի ապրեին առանց ամուսնու եւ նաեւ՝ առանց նրա նյութական օժանդակության, ընտանիքի կարիքները հոգալու համար որոշում է նոր մասնագիտություն ձեռք բերել։ Մինչ այդ նա զբաղվում էր ձեռագործ աշխատանքով՝ մաքոքագործությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մի քանի շաբաթ անց մորիցս էլ պիտի բաժանվեի։ Նա ուզում էր Փարիզ գնալ՝ մասնագիտություն ձեռք բերելու, ապրուստ հայթայթելու մեզ համար։ Եվ շուտով իրականացրեց իր մտադրությունը։ Մեկնեց Փարիզ, որտեղ սկսեց հաճախել նշանավոր Իդա Ռուբինշտայնի կոսմետիկական ինստիտուտի դասընթացները։ Մի քանի ամիս անց դիպլոմ ձեռք բերեց եւ նույն ինստիտուտում անցավ աշխատանքի։ Բավական լավ էլ վաստակում էր, այնքան, որ նույնիսկ կարող էր Փարիզից ինձ գեղեցիկ գրքեր եւ բառարաններ ուղարկել …:

Լուսանկարը` Մեդիամաքս


... Բավական լավ էր վաստակում, այնքան, որ կարողանում էինք մեր փոքրիկ բնակարանի վարձը եւ օրվա կարիքներն ապահովել։ Փարիզի թատերական աշխարհի բոլոր ականավոր անձինք այդ ինստիտուտի հաճախորդներն էին՝ հռչակավոր ռուս պարուհի Աննա Պավլովան, երգչուհի Լիլի Պոնսը, փարիզյան մյուզիք-հոլի աստղեր Ժոզեֆինա Բեքերը, օրիորդ Միստենգետը։ Գալիս էին նաեւ հայտնի դերասանները՝ իրենց անհաշիվ գրիմների հետքերը մաքրելու համար։ Գալիս էին այստեղ եւ շատ գոհ էին, որ կարող էին ազատորեն ռուսերեն խոսել՝ Շալյապինը, կինոդերասան Իվան Մոժուխինը եւ շատ ուրիշներ ամեն ազգից եւ երկրից»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսահակյանի տուն-թանգարանում պահվում են տիկին Սոֆյայի ֆրանսիական կոսմետիկայի ու հագուստի եզակի նմուշները։

Օրինակ՝ «Բուրժուա»-ի օծանելիքը, որ արտադրվել է քիչ քանակությամբ եւ որից ունեին միայն հավաքորդները, դիմափոշիների հավաքածուն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բարձրաճաշակ գլխարկները, տարբեր տեսակի պայուսակները ֆրանսիական նորաձեւության հազվադեպ հանդիպող օրինակներ են։

Ծաղկանկար շալը Վարպետն է նվիրել կնոջը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Տիկին Սոֆին այնքան բարձր ճաշակ է ունեցել, այնքան լավ է իմացել ֆրանսիական նորաձեւությունը, ոճը։ Մեր մասնագետները դժվարանում են հասկանալ, թե ինչպես է կարված շանելյան ոճով այս սեւ զգեստը, ինչ նրբություններ կան»,- ասում է Արմենուհի Ավետիսյանը։
Արմենուհի Ավետիսյանը Արմենուհի Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսահակյանը Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Փարիզի մասնաճյուղի փոխնախագահն էր, 1930-ականներին Արեւելյան Հայաստան առաջին ներգաղթի կազմակերպիչներից։ Ընտանեկան արխիվում նշանավոր մարդկանց հետ հանդիպումներից, հայտնի մշակութային օջախներում կազմակերպված միջոցառումներից լուսանկարներ կան։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ տեղափոխվում էին Հայաստան, չնայած դժվարություններին՝ իրենց հետ բերել են ավելի քան 500 կտոր օտարալեզու գիրք, իսկ տիկին Սոֆյան՝ նաեւ «մասնագիտական» նվերներ։

«Նա այնքան էր վարպետացել, որ նույնիսկ քսուքների նոր տեխնոլոգիաներ էր մշակել, որոնք մարդիկ օգտագործում էին եւ շատ գոհ էին։ Հայաստան վերադառնալուց հետո այլեւս չի զբաղվել դիմահարդարմամբ, բայց հուշերում պատմում են, որ տուփերով դիմափոշիներ է բերել հարսի, ընկերուհիների համար։ Երբ Իսահակյանը հարցրել է, թե ինչու է այդքան տանում, ասել է՝ էնտեղ դժվար գտնեմ նման բան»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում էլ նրանք շարունակել են շրջապատել իրենց Եվրոպայից բերած իրերով։  Տուն-թանգարանի տնօրենն ասում է, որ կահույքը, որում զգացվում է ֆրանսիական շունչը, Իսահակյանն է ընտրել։ Ննջասենյակում Փարիզից բերված «ոտքերով» սկուտեղն է, որի վրա տիկին Սոֆյան ամեն առավոտ կաթով սուրճ է մատուցել Իսահակյանին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հյուրասենյակում, որը միշտ մարդաշատ է եղել, տիկին Սոֆիի կիսանդրին է։ Երբ հեղինակը՝ Ալիս Մելիքյանը, քանդակը սպիտակ սավանով ծածկված բերել է, Վարպետը բացել է ու՝ «մեկը քիչ էր, երկրո՞րդն եք բերել»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կիսանդրին միշտ եւ մինչ օրս Իսահակյանների հյուրասենյակի զարդն է։

Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին