Գրիգոր Քերոբյան․ Ոսկե մեդալն ու դրա մաթեմատիկական փայլը - Mediamax.am

exclusive
10674 դիտում

Գրիգոր Քերոբյան․ Ոսկե մեդալն ու դրա մաթեմատիկական փայլը


Գրիգոր Քերոբյանը
Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Քերոբյանը
Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Քերոբյանը
Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Քերոբյանը
Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Քերոբյանը
Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյանը զրուցում է Գրիգոր Քերոբյանի հետ
Մարի Թարյանը զրուցում է Գրիգոր Քերոբյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Քերոբյանը
Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Քերոբյանը
Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Քերոբյանը
Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների եւ հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

Մեդիամաքսը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է մաթեմատիկայի երկիր Հայաստանում տվյալ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի, որպեսզի հայ երիտասարդներն ընտրեն այս մասնագիտությունը:


***


Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած Գրիգոր Քերոբյանը ծնվել է Երեւանում, ապա 15 տարի ապրել Ջավախքում, որտեղ ծնողները դպրոցում մաթեմատիկա են դասավանդում։ Հենց ծնողներն էլ նրան սովորեցրել են սիրել «գիտության թագուհուն»։ Այժմ Գրիգորը փորձում է տիրապետել բարձրագույն մաթեմատիկային եւ իր ապագան պատկերացնում Հայաստանում՝ այս գիտության զարգացման հետ զուգահեռ ընթացքով։



Բացելով մաթեմատիկայի աշխարհի դռները

Իմ կյանքում դեռ փոքր տարիքից մաթեմատիկան ամենուր էր՝ դպրոցում, տանը, բակում։ Աշակերտ էի, երբ սկսեցի մասնակցել մաթեմատիկայի օլիմպիադաների եւ հասկացա, որ դա ինձ շատ է ոգեւորում։ Արդեն 9-րդ դասարանում որոշեցի մասնագիտանալ մաթեմատիկայում եւ ընդունվեցի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց։

Մաթեմատիկայում հաջողություններն ամրապնդեցին սերը, ու դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, իսկ այս տարվանից Մաթեմատիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանող եմ։

Գրիգոր Քերոբյանը Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես ընտրեցի այդ ծրագիրը, քանի որ ուզում էի մի բանով զբաղվել, որը կհամատեղեր հիմնարար եւ կիրառական գիտությունը։ Ինձ համար շատ գրավիչ է այս ծրագիրը, հատկապես այն պատճառով, որ շատ ավելի մոտ է գիտությանը։

Ժամանակին փորձել եմ զուտ ծրագրավորմամբ զբաղվել, բայց հասկացա, որ ինձ ավելին է պետք եւ զուլալ մաթեմատիկան ինձ շատ ավելի է մոտ։ Ինձ համար կարեւորը ֆունդամենտալ գիտելիք ստանալն է, որի շնորհիվ ես կարող եմ շարունակել ցանկացած ուղղությամբ, բացի այդ՝ տվյալագիտությունն ու մեքենայական ուսուցումը հեռանկարային ուղղություններ են։
Գրիգոր Քերոբյանը Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկայում ինձ շատ է դուր գալիս պրոցեսը։ Օրինակ՝ խնդիրներ են լինում, որոնց լուծումը երկար ժամանակ չի գտնվում, այնքան է գլխումդ «եռում», որ մի օր էլ հանկարծ գտնում ես լուծումը։ Սա շատ հետաքրքիր ընթացք է, որը մաթեմատիկան սիրող մարդու համար իսկական հաճույք է։

Ոսկե մեդալն ու դրա հակառակ կողմը

Օլիմպիադաներում հաջողությունները մեկ օրում չեն տրվում։ Դրանք քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Ես հիշում եմ, որ դպրոցական տարիքում էի պարապում միջազգային օլիմպիադայի համար, ժամանակիս մեծ մասը դրան էի հատկացնում, եւ եթե այդպես չանեի հաստատ հաջողություն չէի ունենա։


Բուլղարիայում կայացած 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) մեր թիմը նվաճեց 3 ոսկե եւ 3 արծաթե մեդալներ: Սա իմ մասնակցած առաջին միջազգային ուսանողական օլիմպիադան էր։
Գրիգոր Քերոբյանը Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախորդ տարի նույնպես մասնակցել էի միջազգային օլիմպիադայի ընտրական փուլին, բայց չէի անցել։ Մինչ այդ էլ մտածում էի՝ բարձրագույն մաթեմատիկա է, ուժեղ մասնակիցները շատ կլինեն եւ դժվարությամբ կանցնեմ։ Այս տարի որոշեցի մասնակցել եւ ուրախ եմ, որ այսպիսի արդյունք գրանցեցի։ Ընտրական փուլում հինգ ժամում յոթ խնդիր լուծեցինք, դրանց արդյունքներով էլ որոշվեց թիմը։ Ընտրվելուց հետո սկսեցինք մարզվել մեր դասախոս Կարեն Քեռյանի հետ, մոտ երկու ամիս ինտենսիվ պարապում էինք։
Գրիգոր Քերոբյանը Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուլղարիայում 6 օր մնացինք։ Բացման արարողության հաջորդ օրն արդեն մեկնարկեց օլիմպիադան։ Երկու օր անընդմեջ թիմերը մրցում էին՝ ամեն օր հինգ ժամում լուծելով հինգ խնդիր։ Դրան հաջորդող երկու օրվա ընթացքում թիմերը կարող էին բողոքարկել արդյունքները, իսկ վերջին օրը տեղի ունեցավ փակման արարողությունը։ Երբ իմացա, որ ոսկե մեդալի եմ արժանացել, շատ էի ուրախացել։

Խնդիրները բարձրագույն մաթեմատիկայից էին՝ հանրահաշիվ, մաթանալիզ եւ այլն։ Դրանց բարդության աստիճանը գնալով աճում է։
Գրիգոր Քերոբյանը Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուշագրավ դրվագ էլ եղավ. մեր խմբից Ալբերտը 4-րդ խնդիրը չէր լուծել, բայց լուծել էր 5-րդը, որը պիտի ավելի բարդ լիներ նախորդից։ Պարզվեց, որ այդ խնդրի համար հեշտ լուծում գոյություն ունի, բայց ժյուրին էլ տեղյակ չէր, իսկ Ալբերտը այդ ձեւով էր լուծել։

Միջազգային օլիմպիադաները հետաքրքիր են այն առումով, որ նոր մարդկանց հետ ենք շփվում, փորձում ենք հասկանալ՝ ինչպես է մաթեմատիկան «ապրում» այլ երկրներում, ինչպես են նրանք զարգացնում այս գիտությունը։
Մարի Թարյանը զրուցում է Գրիգոր Քերոբյանի հետ Մարի Թարյանը զրուցում է Գրիգոր Քերոբյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկան սիրել սովորեցնող դպրոց

Հայաստանը փոքր երկիր է, բնական ռեսուրսներ չունի, մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք մարդկանց, ուղեղներին։ Գիտելիքն ու գիտությունն են, որ կարող են մեզ համար դեպի մեծ աշխարհներ ուղիներ բացել։

Մաթեմատիկան զարգացնելու համար պետք է աշխատեն բոլոր օղակները։ Պետությունը, իմ կարծիքով, պետք է հատկապես ուշադիր լինի դպրոցների նկատմամբ։ Այսօր մենք ունենք որոշ դպրոցներ, որտեղ լավ մաթեմատիկա են դասավանդում, բայց եթե այդ մոտեցումը համակարգված լինի, եթե բոլոր դպրոցները սովորեցնեն սիրել մաթեմատիկան ու գրավել աշակերտին այս գիտությամբ, մենք շատ ավելի լավ արդյունքներ կունենանք ապագայում։
Գրիգոր Քերոբյանը Գրիգոր Քերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա, իմ կարծիքով, մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցներում փոքր է, դպրոցը պետք է աշակերտների մոտ մոտիվացիա առաջացնի, ցույց տա մաթեմատիկայի գրավիչ կողմերը, բացատրի, որ այն կարեւոր է թե՛ անհատապես մարդու, թե՛ երկրի զարգացման համար։ Պարտադիր չէ դպրոցն ավարտելուց հետո մաթեմատիկոս դառնան, բայց մաթեմատիկան լավ սովորելով այլ ոլորտներում էլ կկարողանան հեշտությամբ լավ արդյունքների հասնել։ Դասագրքերն էլ պետք է հետաքրքիր լինեն աշակերտների համար, օրինակ՝ խնդիրների ձեւակերպումները կարելի է փոխել, ավելի պրակտիկ դարձնել։

Համալսարանները եւս պետք է զարգացնել։ Դպրոցից եկող որակյալ աշակերտը պիտի կարողանա լավ կրթություն ստանալ նաեւ բուհում։ Այստեղ եւս պետք է թարմ ծրագրեր ներդնել, աշխատել գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացման վրա, որովհետեւ դրանց ընթացքում ավելի շատ բան ենք սովորում։

Ուրախալին այն է, որ իմ տարիքի երիտասարդները սկսել են հետաքրքրվել մաթեմատիկայով եւ մտածել գիտության ուղղությամբ զարգանալու մասին։

Նախագծի գլխավոր գործընկերը FAST հիմնադրամն է 


Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին