ԵՊՀ թիմը մեդալներ է նվաճել Մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում - Mediamax.am

Մարտ 01, 2026
3689 դիտում

ԵՊՀ թիմը մեդալներ է նվաճել Մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Բուլղարիայում կայացած 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) Երեւանի պետական համալսարանի թիմը նվաճել է ոսկե եւ արծաթե մեդալներ:

Օլիմպիադային մասնակցել են 77 համալսարանի թիմեր (360 մասնակից):

 

ԵՊՀ թիմի անդամներից երեքը՝ Ալբերտ Գեւորգյանը, Արսեն Համբարձումյանը եւ Գրիգոր Քերոբյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սեւակ Աբրահամյանը եւ Արման Բայրամյանը՝ արծաթե մեդալների:

 

Օլիմպիադան անցկացվել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով:

 

Ալբերտ Գեւորգյանն անհատական հաշվարկում կիսել է 19-21-րդ տեղերը:

 

Թիմային առաջնությունում Երեւանի պետական համալսարանի թիմը գրավել է 13-րդ տեղը:

 

ԵՊՀ թիմը ղեկավարել է ԵՊՀ եւ ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր:

 

ԵՊՀ թիմը մարզել են Վազգեն Միքայելյանը եւ Կարեն Քեռյանը:




Մեր ընտրանին