Ծանոթ անծանոթ քաղաքներ՝ Մասիս - Mediamax.am

exclusive
20698 դիտում

Ծանոթ անծանոթ քաղաքներ՝ Մասիս


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաք, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

Մայրաքաղաքից 17 կմ դեպի հարավ՝ Արարատյան դաշտի կենտրոնական մասում` Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում է գտնվում Մասիսը՝ Երեւանի արբանյակ քաղաքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մասիս քաղաքի` որպես առանձին բնակավայրի մասին առաջին հիշատակությունը կապվում է երկաթուղային կիսակայարան Ուլուխանլուի հետ, որը դարասկզբին բնակեցված է եղել մասամբ հայ եւ ռուս երկաթուղայինների ընտանիքներով, իսկ մեծամասամբ՝ թուրքական ծագման կիսաքոչվորներով:

Գյուղի, ապա ավանի կարգավիճակ ունեցող բնակավայրը` որպես ինքնուրույն վարչական միավորի շրջկենտրոն ունեցել է Զանգիբասար անունը, որի բնակչության գերակշիռ մասը կազմել են վերջին հարյուրամյակում ներթափանցած թուրքեր: Այն լուծարվել է 1953 թվականի մարտին, որից հետո բնակավայրը` Հրազդան անունով, մաս է կազմել Երեւանի Շահումյան շրջանին: 1969 թվականի հունվարի 14-ին Արտաշատի, Էջմիածնի եւ Երեւան քաղաքի Լենինյան ու Շահումյան շրջանների տարածքներից կազմավորվել է նոր` Մասիսի շրջանը: Նորաստեղծ շրջանի կենտրոն է դարձել վերանվանված Հրազդան ավանը` կրելով Մասիս անունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


1995-ին Մասիս ավանը ստացել է քաղաքի կարգավիճակ:

Վաթսունական թվականների վերջերից սկսած` քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի եւ զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք է բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Մասիսում գործում մի շարք խոշոր ձեռնարկություններ, որոնք հանդիսանում են քաղաքի ամենամեծ գործատուները:

Ո՞ւր կարելի է գնալ եւ ի՞նչ տեսնել Մասիսում

Մասիսում քիչ են ժամանցի ու մշակութային վայրերը, որոնց բացը տեղացիները լրացնում են Երեւան այցելելով, սակայն քաղաքի հյուրերն այստեղ կարող են իրենց օրն անցկացնել՝ փորձելով ծանոթանալ փոքր քաղաքի կոլորիտին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքի կենտրոնական այգում կարող եք տեսնել 1915 թվականի Ցեղասպանության, Մեծ հայրենական պատերազմի հաղթանակին ու Շուշիի ազատագրմանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մասիսը երկու գեղեցիկ նորակառույց եկեղեցի ունի: Մեկը բոլորովին վերջերս օծված Սուրբ Թադեւոս եկեղեցին է: Չնայած հիմնարկեքը կատարվել էր դեռ 1991 թվականին, շինարարական աշխատանքներն ավարտվեցին միայն 2015-ին։

Լուսանկարը` Մեդիամաքս


2009 թվականին Մասիսում օծվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքի կենտրոնում կա սրճարան եւ արագ սննդի մի քանի կետ: Իսկ մշակութային քաղցը մասիսցի երիտասարդները ստիպված են հագեցնել Երեւանում: Տարեցները ստիպված են սպասել ոչ հուսալի պարբերականությամբ հրավիրվող  համերգ-ներկայցումներին, իսկ կինոյի շենքի կողքով անցնելիս ափսոսանք են հայտնում, որ երբեմնի փառք ունեցող կինոթատրոնի դռներն այսօր բացվում ու փակվում են միայն որպես ավտոպահեստամասերի վաճառքի կետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չնայած դրան, քաղաքում կյանքն ուրախ է, մարդիկ ապրում են իրենց առօրյայով, բոլոր մեծ ու փոքր քաղաքների նման հանդիպում են շուկայում ու քաղաքապետարանի դիմաց, քննարկում վերջին նորություններն ու քաղաքական զարգացումները՝ դրանց յուրովի մեկնաբանություններ տալով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որտե՞ղ գիշերել

Ի տարբերություն Երեւանին հարող այլ քաղաքների՝ Մասիսում գիշերակացի խնդիր չկա. քաղաքի կենտրում գործում է ժամանակակից վերանորոգված հյուրանոց:

Հանգիստ եւ խաղաղ քաղաք

ՎՏԲ Հայաստան Բանկի Մասիսի մասնաճյուղի կառավարչի տեղակալ-վաճառքի բաժնի տնօրեն Կարեն Գասպարյանը հայրենի քաղաքը սիրում է իր հանգստության ու խաղաղության համար:



«Մեր քաղաքը համեմատաբար երիտասարդ է եւ իրեն բնորոշ շատ սովորույթներ չունի, բայց մենք մեր հյուրերին միշտ ավանդական ջերմ ընդունելության ենք արժանացնում», - ասում է նա:

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարդացեք նաեւ.

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Էջմիածին

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աշտարակ

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Վեդի

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Ապարան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Հրազդան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝  Արմավիր




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին