Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Արմավիր - Mediamax.am

exclusive
23151 դիտում

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Արմավիր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաք, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

Սարդարապատից մինչեւ Արմավիր

Երեւանից 48 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի համեմատաբար երիտասարդ քաղաքներից մեկը՝ Արմավիրը: Հոկտեմբերյանի շրջանի նախկին կենտրոնը 1995-ին է ստացել  քաղաքի կարգավիճակ ու դարձել Արմավիրի մարզկենտրոնը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքը նախկինում ունեցել է Սարդարաբատ, Սարդարապատ, Հոկտեմբերյան անվանումները։ Սարդարապատը Հոկտեմբերյան է վերանվանվել 1935-ին ի պատիվ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության, իսկ 1990 թ-ից վերանվանվել է Արմավիր։

Երեւանի խաների կողմից այստեղ կառուցել է Սարդարապատ բերդը, որը հանդիսացել է Երեւանի խանության Սարդարապատի մահալի գլխավոր ամրոց- կենտրոնը՝ Երեւանից հետո լինելով երկրորդ ամուր բերդը։ Արեւելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվելուց հետո՝ 1827-ին, ռուսական զորքերը գրավել են այն, ինչից հետո բերդը վերացվել է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ Արեւելյան Հայաստանի՝ Պարսկական տիրապետությունից դուրս գալը,  մարզի տարածքում բնակվել են մեծ քանակությամբ թուրքեր եւ պարսիկներ, որոնք 1827 թ-ին հեռացել են այստեղից։ 1828-1829 թթ. տարածքը  վերաբնակեցվել է Արեւմտյան Հայաստանից եւ Պարսկահայաստանից գաղթած բնակիչներով։

Քաղաքի արդյունաբերությունը

Արմավիրն ունի զարգացած արդյունաբերություն, որում մեծ տեսակարար կշիռ ունեն ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։ Քաղաքում կա խորդենու վերամշակման գործարան, որը միակն է Հայաստանում։ Այստեղ կան նաեւ պահածոների, գինու եւ կոնյակի գործարաններ։ Ասում են, յուրահատուկ է հատկապես Արմավիրում արտադրվող վերմուտ տեսակի գինին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ո՞ւր գնալ Արմավիրում

Արմավիրի այցելուների համար նորություն չէ Սարդարապատ հուշահամալիրն իր թանգարանով՝ նվիրված 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտին: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Արմավիրցիները, սակայն, վստահեցնում են, որ քաղաքում այլ հետաքրքրիր վայրեր եւս կան: Զբոսաշրջիկներին այստեղ խորհուրդ են տալիս լինել քաղաքի կենտրոնական զբոսայգում, որտեղ, ինչպես տեղաբնակներն են ասում, թթվածնի մեծ պաշար կստանան: Այգու մոտ է գտնվում 2014-ին բացված Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Հարակից տարածքում շատ են սրճարանները: Քաղաքի կենտրոնական հատվածում է գտնվում մշակույթի տունը, որտեղ ժամանակ առ ժամանակ ներկայացումներ ու  համերգներ են կազմակերպվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սակայն, ամենահետաքրքիր վայրերից մեկի մասին չգիտեն անգամ շատ տեղաբնակներ: Արմավիրի հենց կենտրրոնում՝ նախկին ստադիոնի մոտ է գտնվում կենդանաբուսաբանական այգին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այգու այցելուներին «դիմավորում են» սիրամարգերը, փասիանները, տարբեր տեսակի ու գույների թռչունները, կապիկները, արջերը, առյուծները: Կենդանիների հետ շփվելուց բացի՝ այցելուները կարող են վայելել իրենց հանգիստը մի քանի հարյուր հեկտար կանաչ տարածքում՝ հազվագյուտ տեսակի բույսերի ու ծառերի կողքին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարածքը ոչ միայն որպես կենդանաբանական այգի է ծառայում, այլեւ կենդանիների պաշտպանության կենտրոն. հիմնադիրն այստեղ բերում է վիրավոր թռչունների ու կենդանիների, խնամում ու բուժում է նրանց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որտե՞ղ եւ ի՞նչ ուտել Արմավիրում

Քաղաքի մուտքի մոտ՝ Կարմիր կամուրջի հարեւանությամբ զբոսաշրջիկները կարող են կանգ առնել ու հանգստանալ «Կարմիր կամուրջ» համալիրում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բացօթյա տաղավարներում եւ առանձնացված սենյակներում այցելուները կարող են վայելել հայկական խոհանոցի տարբեր ճաշատեսակներ:

Քաղաքում շատ են նաեւ արագ սննդի կետերը, սրճարաններն ու պանդոկ-ռեստորանները: Հատկապես խաշի սիրահարներն այստեղ չեն ձանձրանա. հենց քաղաքի կենտրոնում նրանք կարող են գտնել մի քանի պանդոկ, որտեղ այցելուներին առաջարկում են ավանդական հայկական խաշ՝  Արմավիրի տնական օղիով ու թթվով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արմավիրցիները դժվարանում են խոսել իրենց բնորոշ խոհանոցային յուրահատկությունների մասին, ճաշատեսակներից առանձնացնում են «գյուղական ապուրները»՝  լոբախաշուն, ավելուկով ու ոսպով ապուրները,  որոնց պատրաստման ու ճաշակելու ընթացքը, ասում են, շատ գերդաստաններում հատուկ ծեսի վերածվում: Լոբով ու ավելուկով ապուրի մատուցումն, օրինակ, նման է խաշի մատուցմանը՝  լավաշով, սխտորով ու օղիով, որից հետո էլ մսային որեւէ ճաշատեսակ է «պահանջվում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արմավիրցիներն իրար հերթ չտալով խոսում են օղու ու գինու տեսակների մասին, հետո նկատում, որ յուրաքանչյուրի մառանում անփոխարինելի տեղ է զբաղեցնում ծիրանի օղին, որի համն ու հոտը անհնար է մոռանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հյուրերին «համեղ» դիմավորելու ու ճանապարհելու ավանդույթի մասին

ՎՏԲ Հայաստան բանկի Արմավիր մասնաճյուղի կառավարիչ Մելիքսեթ Խաչատրյանի փոխանցմամբ, քաղաքն աչքի է ընկնում իր հանգստությամբ, բարի ու խաղաղ բնակիչներով, որոնք զբաղված են իրենց առօրյա հոգսերով ու աշխատանքով:



Խոսելով ավանդույթների մասին՝ Մելիքսեթ Խաչատրյանը նշում է, որ արմավիրցիները հյուրասեր մարդիկ են ու սիրում են իրենց հյուրերին «համեղ» դիմավորել ու ճանապարհել:

Մասնաճյուղի Ֆինանսական խորհրդատու Ռուզաննա Համբարձումյանն իր հարազատ քաղաքը սիրում է կոկիկ լինելու համար: Խոսելով ժամանցի վայրերի բացակայության մասին՝ նա նկատում է, որ երիտասարդների համար դա մեծ խնդիր չէ, քանի որ շատերը օրվա մեծ մասն անցկացնում են Երեւանում՝ այնտեղ հաճախելով կինո, թատրոն ու մշակութային այլ վայրեր:



«Կցանկանայի, որ մեր քաղաքն ավելի զարգանար, փողոցները լուսավորության ու ճանապարհների նորոգման հարցը լուծվեր, նոր մշակութային օջախներ բացվեին»,-ասում է Ռուզաննան: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարդացեք նաեւ.

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Էջմիածին

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աշտարակ

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Վեդի

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Ապարան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Հրազդան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին