Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Ապարան - Mediamax.am

exclusive
28174 դիտում

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Ապարան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաք, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

Հերոսական անցյալով եւ հարուստ կոլորիտային մշակույթով հայտնի Ապարան քաղաքը վերջին տարիներին «երկրորդ շնչառությունն» է փորձում բացել: Քաղաքում նոր ստեղծվող ժամանցի վայրերն ու «վերակենդանացող» մշակութային կենտրոնները հագեցած ժամանց ու հանգիստ են խոստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անպարան կանթեղի լեգենդը

Ապարանի անվանումը տեղացիները կապում են լեգենդի հետ, համաձայն որի, Արագած լեռան 4 գագաթին անպարան (առանց պարանի) կախված է եղել Գրիգոր Լուսավորչի արտասուքով լցված կանթեղը: Ասում են՝ այն երբեք չի հանգչում, բայց տեսնել կարող են միայն ազնիվ ու արդար մարդիկ: Անպարան կախված կանթեղն էլ հիմք է հանդիսացել բնակավայրի Անպարան անվանման համար, իսկ հետագայում այն աստիճանաբար դարձել է Ապարան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բնակավայրը հիշատակվել է դեռեւս 2-րդ դարում՝ Քասախ անունով: Այն եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը: Քաղաքի անվան մեկ այլ ստուգաբանությամբ՝ այն 10-րդ դարում կոչել են Ապարան՝ «պալատ» իմաստով:

Քաղաքային կոլորիտը

Ոչ բարձրահարկ շենքերով ու սեփական տներով կառուցապատված Ապարանը շատ յուրօրինակ կոլորիտ ունեցող քաղաք է: Այն ավելի շուտ գյուղաքաղաք է հիշեցնում, որի կենտրոնական փողոցներում կարելի է գյուղատնտեսական մեքենա կամ հողը քչփորող հավ տեսնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շենքերից մեկի բակում քաղաքի միակ փոքրիկ խաղահրապարակն է, որտեղ դասերից հետո հավաքվում են քաղաքի երեխաների մեծ մասը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապարանը նաեւ ֆուտբոլի մեծ մարզադաշտ ունի: Այստեղ պարբերաբար տարբեր ֆուտբոլային հանդիպումներ են կազմակերպում: Մեր այցի ընթացքում այստեղ Շրջանային (շրջանի համայնքների միջեւ) խաղերն էին ընթանում, որի մեկնարկը ֆիքսեց մեր տեսախցիկը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքի շունչը զգալու համար կարող եք անցնել նաեւ փոքրիկ շուկայի կողքով: Այստեղ հատկապես թեժ է լինում, երբ հավաքվում են տարեց վաճառականներն ու սկսում քննարկել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու ապրուստ վաստակելու ուղիները:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Պարտադիր տեսնելու շարքից

Ապարանը Երեւանից 59 կմ հեռավորության վրա է: Այստեղ կարելի է հասնել երթուղայինով կամ տաքսիներով: Քաղաք հասնելուն պես առաջին բանը, որ խորհուրդ ենք տալիս տեսնել, 4-րդ դարի վերջից պահպանված բազիլիկ եկեղեցին է:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սուրբ Խաչը», տեղացիների խոսքով, շատ զորավոր եկեղեցի է. այստեղ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքն է ամփոփված: Հոգեւոր սպասավոր Տեր Մուշեն պատմում է, որ 2006թ-ին եկեղեցու աջակողմյան սյան վրա Մարիամ Աստվածածնի պատկերն է երեւացել, որը մինչ օրս կա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եկեղեցուց հետո կարող եք ուղեւորվել դեպի Վերածնունդ հուշահամալիր, որը նվիրված է Բաշ-Ապարանի ճակատամարտին: Բաշ-Ապարանում 1918թ. բնակիչները հերոսաբար կռվել են Ալեքսանդրապոլից Երեւան շարժվող թուրք զավթիչների դեմ ու կասեցրել նրանց առաջխաղացումը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուշահամալիրի հարեւանությամբ Դրաստամատ Կանայանի դամբարանն է:

Մշակույթը նախընտրողների համար

Ապարանում մշակութային կյանքը նոր թափով է սկսել զարգանալ: Մշակութային կենտրոնում գործում է թատրոն (ոչ մշտական ցուցադրությամբ) եւ կինո: Այնպես, որ եթե ձեր այցը լինի ներկայացման կամ ֆիլմի ցուցադրության օրերին, ապա կարող եք հանգիստն անցկացնել այստեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց եթե նույնիսկ ձեր այցի օրերին ներկայացում կամ ֆիլմ չկա, միեւնույնն է, Մշակույթի կենտրոնում դուք անելիք, վստահաբար, կունենաք: Ապարանի թանգարանը, որի դռները կբացվեն առաջիկայում, երեք ցուցադրություն ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ կարող եք տեսնել ցուցանմուշներ Բաշ-Ապարանի հերոսամարտի, Արցախյան պատերազմի, ինչպես նաեւ քաղաքային կյանքի, մշակույթի ու պատմության վերաբերյալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարբեր տարիներին կատարված պեղումների արդյունքում կենցաղային բազմաթիվ իրեր են հայտնաբերվել, որոնց միջոցով էլ թանգարանը ներկայացնելու է հնագույն բնակավայրի պատմությունը:
 
Ակտիվ ժամանցի վայրերը

Ակտիվ սպորտային ժամանց նախընտրողների համար Ապարանում հանգիստը կարող է լիարժեք լինել հատկապես ձմռանը: Այստեղ լեռնադահուկային սպորտով զբաղվելու հնարավորություն կա: Ճոպանը ձեզ կբարձրացնի մինչեւ սարի բարձունքը, որտեղից էլ կսահեք դահուկներով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապագայում այստեղ լեռնադահուկային սպորտի մեծ կենտրոն է կառուցվելու:

Ժամանակն Ապարանում կարելի է անցկացնել նաեւ բիլիարդ խաղալով. սրահը բաց է գրեթե միշտ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որտե՞ղ ի՞նչ ուտել եւ որտե՞ղ գիշերել

Ապարանցիները հայտնի են իրենց հյուրասիրությամբ: Այնպես, որ այս քաղաքում համեղ սնվելու համար երկար փնտրտուքներ հարկավոր չեն: Ապարանում տեղական ճաշատեսակ կա՝ «Քռչիկ» անունով, այն պատրաստում են կաղամբի թթվից ու ձավարից, այնպես որ, եթե ցանկանում եք որեւէ առանձնահատուկ բան ուտել, կարող եք փորձել այն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արագ սնունդը նախընտրողները կարող են մտնել ճանաչված «Գնթունիք» սուպերմարկետ, որտեղ տեղում պատրաստվող թարմ հաց, կարկանդակներ, պիցաներ եւ այլ սնունդ են վաճառում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե նախընտրում եք արագ, բայց ավելի հանգիստ սնվել, ապա դիմացի մայթի սրճարանում կարող եք լահմաջո ուտել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բնության սիրահարներին առաջարկում ենք պարտադիր այցելել «Քարանձավ» ռեստորան, որը քաղաքի կենտրոնից մի փոքր հեռու է, եւ կարող եք հասնել մեքենայով: Այստեղ միանգամայն կկտրվեք քաղաքային կյանքից ու ձեզ կզգաք բնության մի մասը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռեստորանի սրահներից մեկը հենց քարանձավի մեջ է կառուցված, մյուս երկուսն էլ՝ գյուղական հացատների ինտերիերով են: «Քարանձավ» ռեստորանում կարող եք ուտել ինչպես ավանդական հայկական կերակրատեսակներ, այնպես էլ՝ որսի միս:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Քարանձավ»-ից դուրս գալիս չմոռանանք անցնել Սիրո կամրջով ու ջուր խմել Սիրո Աղբյուրից: Վարպետը, որը կառուցել է աղբյուրն ու կամուրջը, իր սիրած աղջկա հետ ժամանակին այս անտառներում հաճախ է զբոսնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետագայում երիտասարդներն ամուսնացել են, ու վարպետը, ինչպես որ երազում «պատվեր էր ստացել», երեք ակով աղբյուր է կառուցել, որից հետո երեք զավակ ունեցել:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի քայլ հեռավորության վրա «Քասախի ամրոց» ռեստորանային-հյուրանոցային համալիրն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամրոցի տեսքով կառուցված համալիրի բակում կարելի է տարբեր կենդանիների քարակերտ արձաններ տեսնել. Նոյան Տապանից իջած կենդանիներին են կրկնօրինակել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ ոչ միայն կարելի է համեղ սնվել, այլեւ հարմարավետ գիշերել:

Ապարանցիներն իրենց մասին անեկդոտներին հումորով են վերաբերվում

ՎՏԲ-Հայաստան բանկի Ապարանի մասնաճյուղի ավագ մասնագետ Լուսինե Ոսկանյանը շատ է սիրում հայրենի քաղաքը: Ասում է՝ առանց Ապարանի չի պատկերացնում իր կյանքը:



«Իմ քաղաքի հողն ու ջուրը ինձ համար շատ թանկ են: Ամենասիրելի վայրը մեր Սուրբ Խաչ եկեղեցին է: Շատ եկեղեցիներում եմ եղել, բայց հոգեպես լիարժեք խաղաղ այնտեղ եմ ինձ զգում»:

Ինչ վերաբերում է ապարանցիների մասին տարածված անեկդոտներին, ապա Լուսինե Ոսկանյանի խոսքով, իրենք դրանց հումորով են վերաբերվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք սիրում ենք պատմել դրանք»,- ասում է նա եւ ավելացնում,- «Ապարանցու ատամը ցավում է, գնում է բժշկի: Բժիշկն ասում է՝ բերանը լայն բացեք, ասեք «ա»: Ապարանցին հարցնում է՝ բժիշկ ջան, մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ «ա»: 

Մասնաճյուղի կառավարիչ Կարեն Ֆարադյանն ապարանցի չէ: Մեկ տարուց ավելի է, որ աշխատում է Ապարանում: Տպավորությունները մարդկանցից ու քաղաքից միայն դրական են:



«Ընդհանուր մթնոլորտը շատ լավն է: Ավանդույթներով եւ մշակույթով հարուստ քաղաք է, պատմության մեջ իր դրոշմն ունի: Հայաստանում չկա մեկը, որ չգիտի այս քաղաքի մասին: Ապարանում հետաքրքիր վայրեր կան, որտեղ ժամանակը կարելի է լավ անցկացնել: Ես, օրինակ, երեկոն նախընտրում եմ ընկերներիս հետ «Քասախի ամրոց» ռեստորանում անցկացնել»,- ասում է նա:



Բանկի ավագ մասնագետ Լիլիթ Սեդրակյանը բնիկ ապարանցի է. «Հպարտ եմ, որ ծնվել եմ Ապարանում, սիրում եմ իմ հայրենի քաղաքը: Ինձ այստեղ լիարժեք երջանիկ եմ զգում: Քաղաքում բոլոր վայրերը սիրել են, չեմ կարող առանձնացնել: Ես ցանկացած անկյունում շատ լավ եմ զգում»:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարդացեք նաեւ.

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Էջմիածին

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աշտարակ

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Վեդի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին