Մարինե Նարայան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2370 դիտում

Մարինե Նարայան. «Հայաստանը ես եմ»



Ամեն անգամ Հայաստանի մասին սրտաճմլիկ երգ լսելիս զգում եմ, որ Հայաստան աշխարհը իմ սրտի մեջ է: Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում և Հայաստանի հետ:

1991թ. Հայաստանը անկախացավ և հայ ժողովրդի աչքերը նորից սկսեց փայլել ու նոր հյուսով լցվել:

Մենք սկսեցինք մեծանալ, մեծ դժվարություններ ու խոչնդոտներ հաղ-թահարելով ապրում էինք ու շարունակում ապրել: Թ’ե ես, թ’ե դու ուժեղ ենք, մենք շարունակում ենք պայքարել բոլորի դեմ` հասնելու ուժեղագույնին: Քո այդ մեծ ձգտումը դեպի լավին ինձ ուժ է տալիս ապրել և ապացուցել, որ դու հզոր պետություն ես և դու դեռ հասնելու ես բազմաթիվ բարձրունքների:

Ամեն անգամ փողոց դուրս գալով և քայլելով` ես հպարտանում եմ, որ ապրում եմ ազատ և անկախ երկրում: Ոչ մեկից կախում չունենալով` գլուխս պահում եմ բարձր և հպարտանում քեզանով իմ Հայաստան:

Ես գիտեմ, որ այս կյանքում ուր էլ լինեմ պետք է աշխարհի հայությանը ցույց տամ, որ դու ապրում ես իմ մեջ, իմ սրտում, իմ հոգում, որ յուրաքանչյուրը նայելով իմ աչքերի մեջ , տեսնի իր փոքրիկ, սակայն հզոր ու անկախ երկիրը:

Կարծում եմ, որ շուտով` շատ շուտով, հեռացող քարավանները տուն կվերադառնան և մեր անկախ ու ազատ Հայաստանը նորից կսկսի ավելի արագ տեմպերով ծաղկել և հզորանալ` շարունակելով իր վերելքի ուղին: Եվ ոչինչ չի կարող ընկճել նրան ո’չ կույր տարերքը` երկրաշարժը, ո’չ շրջափակումը և ո’չ մի խոչընդոտ չի ունենա, կանգուն մնալու համար:

Այսօր ամեն քայլապոխի մենք զգում ենք մեր անկախացած Հայաստանի սրտի զարկերն ու հոգու թռիչքը, և մեկը ես այդ զգալով կազմում եմ Հայաստանի մի փոքր մասը, ինչու չէ հենց ես եմ Հայաստանը:

Հայաստանը եղել է, կա, ու կշարունակի իր հավերժության ճամփան, լինելով անկախ և հզոր:




Մեր ընտրանին