5/10/15. Ալիեւի շանտաժը, Արմիթիջը այցը, հարձակումը Քեսաբի վրա - Mediamax.am

exclusive
3418 դիտում

5/10/15. Ալիեւի շանտաժը, Արմիթիջը այցը, հարձակումը Քեսաբի վրա


Հայաստանի եւ Վրաստանի ՊՆ ղեկավարներ Իրակլի Ալասանիան եւ Սեյրան Օհանյանը Երեւանում
Հայաստանի եւ Վրաստանի ՊՆ ղեկավարներ Իրակլի Ալասանիան եւ Սեյրան Օհանյանը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռիչարդ Արմիթիջը եւ Ռոբերտ Քոչարյանը 2004թ. մարտի 26-ին
Ռիչարդ Արմիթիջը եւ Ռոբերտ Քոչարյանը 2004թ. մարտի 26-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վարդան Օսկանյանն ու Յուրի Մերզլյակովը
Վարդան Օսկանյանն ու Յուրի Մերզլյակովը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Քեսաբի հայկական եկեղեցին
Քեսաբի հայկական եկեղեցին

Լուսանկարը` REUTERS

Save Kessab ակցիան Իրանում
Save Kessab ակցիան Իրանում
Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-31

Պրահայի հանդիպման չեղարկումը

Մարտի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ադրբեջանական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել մարտի 29-ին Պրահայում, չի կայանա:

Միջնորդը նշել էր, որ հանդիպումը չեղարկելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «կողմերից մեկի ցանկությունը»: «Նրանք, ովքեր միջնորդներին մեղադրում են անգործության մեջ, պետք է ուշադրություն դարձնեն հենց հակամարտության կողմերի ջանքերին», - նկատել էր Յուրի Մերզլյակովը:

Վարդան Օսկանյանն ու Յուրի Մերզլյակովը Վարդան Օսկանյանն ու Յուրի Մերզլյակովը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մարտի 26-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ափսոսանք էր հայտնել այն կապակցությամբ, որ պաշտոնական Բաքուն հրաժարվեց Պրահայի հանդիպումից։ «Իլհամ Ալիեւը բաց է թողնում բանակցային գործընթացը վերսկսելու հերթական հնարավորությունը», - ասել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն՝ հանդես գալով Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել էր, որ Բաքվի որոշումը կարող է վկայել «նման հանդիպմանն Ադրբեջանի անպատրաստ լինելու մասին»։

«Ոչ մի դրական քայլ»

Մարտի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ բացասական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

«Ես չեմ կարող այն դրական գնահատել, քանի որ 12 տարվա ընթացքում, կարելի ասել, Մինսկի խումբը ոչ մի դրական քայլ չի ձեռնարկել: Մինսկի խմբի այսօրվա դիրքորոշումը չի կարող դրական դեր խաղալ, քանի որ այն արտահայտվում է ոչ թե հարցի լուծմամբ, այլ զուտ դրա դիտարկմամբ», - ասել էր Ադրբեջանի նախագահը:

«Ադրբեջանը շատ կարեւոր լծակ կկորցնի»

Մարտի 25-ին Իլհամ Ալիեւն ասել էր, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Նա հայտնել էր, որ «Թուրքիայի վարչապետ Էրդողանը եւ ԱԳ նախարար Գյուլը հավաստիացրել են ինձ, որ Թուրքիան երբեք չի բացի Հայաստանի հետ սահմանը մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»:

Ադրբեջանի նախագահը նշել էր, որ «գաղտնիք չէ, որ Եվրամիությունը, ինչպես նաեւ աշխարհում բավականաչափ ազդեցություն ունեցող երկրներն այդ հարցում լուրջ ճնշում են գործադրում Թուրքիայի վրա»:

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ իր սահմանների բացումը կնշանակի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն ընդհանրապես անհնարին կդառնա, քանի որ Ադրբեջանը շատ կարեւոր լծակ կկորցնի», - ասել էր Ադրբեջանի ղեկավարը:

Նա նշել էր, որ այդ դեպքում «հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններն անհնարին կդառնան եւ կդադարեցվեն՝ դրանից բխող տհաճ հետեւանքներով»:
Վարդան Օսկանյանը Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մարտի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «թուրքական իշխանությունները պետք է համապատասխան հետեւություններ անեն Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն «առնվազն տարօրինակ» էր անվանել այն փաստը, որ «փոքր Ադրբեջանի» ղեկավարը Թուրքիային բնորոշում է որպես «իր ձեռքերում գտնվող լծակ»: Օսկանյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, ընդհակառակը, բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի եւ, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա:

«Հասնել Բալթյան երկրների մակարդակին»
Մարտի 26-ին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է մինչեւ 2015 թվականը իր տնտեսությունը հասցնել Բալթյան երկրների մակարդակին։
Նա հավելել էր, որ «այսօր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալը Հայաստանում տարեկան կազմում է $‌900, իսկ Բալթյան երկրներում այդ թիվը հասնում է $‌2500-3000»:

Արմիթիջը Երեւանում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը մարտի 26-ին Երեւանում հայտարարել էր, որ «Հայաստանն արտակարգ կարեւոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար»:
Ռիչարդ Արմիթիջը եւ Ռոբերտ Քոչարյանը 2004թ. մարտի 26-ին Ռիչարդ Արմիթիջը եւ Ռոբերտ Քոչարյանը 2004թ. մարտի 26-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Այս այցով մենք ցանկանում ենք հատկանշել մեր հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ եւ այն արտակարգ կարեւոր դերը, որը Հայաստանն ունի Միացյալ Նահանգների համար»,- հայտարարել էր ամերիկացի դիվանագետը՝ Երեւանի հետ քաղաքական երկխոսությունը ակտիվացման հույս հայտնելով:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-31

«Վստահելի հարաբերություններ»

Մարտի 28-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորության մասին:

«Մեր հարաբերությունները կարեւոր են ու բարիդրացիական: Մենք վստահում ենք միմյանց»,- ասել էր նա Երեւանում։ 
Հայաստանի եւ Վրաստանի ՊՆ ղեկավարներ Իրակլի Ալասանիան եւ Սեյրան Օհանյանը Երեւանում Հայաստանի եւ Վրաստանի ՊՆ ղեկավարներ Իրակլի Ալասանիան եւ Սեյրան Օհանյանը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Մենք գիտենք, որ Հայաստանում կանեն ամեն ինչ, որպեսզի Վրաստանի շահերին ոչինչ չսպառնա այնտեղ տեղակայված ռուսական ռազմակայանից»,- նշել էր Իրակլի Ալասանիան:

Քեսաբի վրա հարձակումը

Մարտի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում ասել էր, որ «Քեսաբի հայերի տեղահանությունն ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»:

ՀՀ նախագահը խորը մտահոգություն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»,-ընդգծել էր Սերժ Սարգսյանը:
Քեսաբի հայկական եկեղեցին Քեսաբի հայկական եկեղեցին

Լուսանկարը` REUTERS


Մարտի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը մեկնել էին Սիրիա։ Դամասկոսում նրանք հանդիպել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Մարտի 27-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ասել էր, որ ԵՄ-ը դատապարտում է Քեսաբ քաղաքի վրա հարձակումը:
Save Kessab ակցիան Իրանում Save Kessab ակցիան Իրանում


Մարտի 31-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ էր հղել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ կոչ անելով ձեռնարկել միջազգային հետաքննություն՝ պարզելու, «թե հարեւան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար»։

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին